Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11614162

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ

19 մարտի 2014 թ.

ք. Երևան N 110-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.

1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի «2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.

հրամանի հավելվածի «5-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

5 Միջազգային. Եվրոպա 2014.

Ազգային երաժշտական

նվագարաններ 2 նամականիշ II եռամսյակ 350

350 50 000 x 2

2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` միջազգային. Եվրոպա 2014. Ազգային երաժշտական նվագարաններ թեմային նվիրված «ՊԿՈՒ. PKU» և «ԶՈՒՌՆԱ. ZURNA» նամականիշերի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:

3. Գործողության մեջ դնել` միջազգային. Եվրոպա 2014. Ազգային երաժշտական նվագարաններ թեմային նվիրված «ՊԿՈՒ. PKU» և «ԶՈՒՌՆԱ. ZURNA» նամականիշերը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը 350 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ:

ՀՀ տրանսպորտի և կապի

նախարար Գ. Բեգլարյան

Հաստատված Է

Հավելված 1

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2014 թվականի մարտի 19-ի

թիվ 110-Ն հրամանի

Ակտի պատկեր

Հաստատված Է

Հավելված 2

ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի

2014 թվականի մարտի 19-ի

թիվ 110-Ն հրամանի

Ակտի պատկեր

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։