«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
8 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11614162
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐ
19 մարտի 2014 թ.
ք. Երևան N 110-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ՓԵՏՐՎԱՐԻ 18-Ի ԹԻՎ 47-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՓՈՍՏԱՅԻՆ ՎՃԱՐՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆՆԵՐԻ ՆՄՈՒՇՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՈՒ ԳՈՐԾՈՂՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԴՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Փոստային կապի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասի «դ» կետով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 21-ի թիվ 1809-Ն որոշմամբ հաստատված Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարության կանոնադրության 8-րդ կետի «ժգ» ենթակետի և «Իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասի դրույթներով.
1. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարի 2014 թվականի փետրվարի 18-ի «2014 թվականի փոստային վճարման պետական նշանների թեման, գործողության մեջ դնելու ժամկետը, անվանագինը, տպաքանակը հաստատելու մասին» թիվ 47-Ն հրամանում կատարել հետևյալ փոփոխությունը.
հրամանի հավելվածի «5-րդ» կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`
5 Միջազգային. Եվրոպա 2014.
Ազգային երաժշտական
նվագարաններ 2 նամականիշ II եռամսյակ 350
350 50 000 x 2
2. Հաստատել փոստային վճարման պետական նշանների նմուշները` միջազգային. Եվրոպա 2014. Ազգային երաժշտական նվագարաններ թեմային նվիրված «ՊԿՈՒ. PKU» և «ԶՈՒՌՆԱ. ZURNA» նամականիշերի, համաձայն N 1 և N 2 հավելվածների:
3. Գործողության մեջ դնել` միջազգային. Եվրոպա 2014. Ազգային երաժշտական նվագարաններ թեմային նվիրված «ՊԿՈՒ. PKU» և «ԶՈՒՌՆԱ. ZURNA» նամականիշերը, սահմանելով յուրաքանչյուրի անվանագինը 350 դրամ, տպաքանակը` յուրաքանչյուրից 50 000 հատ:
ՀՀ տրանսպորտի և կապի
նախարար Գ. Բեգլարյան
Հաստատված Է
Հավելված 1
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թվականի մարտի 19-ի
թիվ 110-Ն հրամանի
Հաստատված Է
Հավելված 2
ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի
2014 թվականի մարտի 19-ի
թիվ 110-Ն հրամանի