Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

27 մարտի 2014 թվականի N 236-Ա

ԳԻՏԱՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԵՎ ԱՌԵՎՏՐԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՀԱՐՑԵՐՈՎ ՀԱՅ-ԱՎՍՏՐԻԱԿԱՆ ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ԽԱՌԸ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՀԵՐԹԱԿԱՆ ՆԻՍՏԸ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

Գիտատեխնիկական և առևտրատնտեսական հարցերով հայ-ավստրիական միջկառավարական խառը հանձնաժողովի հերթական նիստը 2014 թվականի ապրիլի 29-ին Երևանում անցկացնելու կապակցությամբ` նիստերի անցկացման, դահլիճի վարձակալության, ավտոմեքենաների վարձակալության, արարողակարգային և այլ միջոցառումների, սննդի, պաշտոնական և աշխատանքային ճաշերի, հուշանվերների ձեռքբերման հետ կապված և այլ ծախսեր` 4.450.000 դրամի սահմաններում, կատարել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պատվիրակությունների ընդունելության համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարության ներկայացրած հաշվետվության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2014 թ. մարտի 27

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։