Անցնել բովանդակությանը

ՀՀ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՆԸ ՕՏԱՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-04-25-ից մինչև 2022-04-08։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2022-04-08Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

1 մարտի 2004 թ.

Պետական գրանցման թիվ 11804032

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ

ՆԱԽԱՐԱՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ

ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

29 հունվարի 2004 թ. N 47-Ն

ք. Երևան

16 հունվարի 2004 թ. N 007-Ն

ք. Երևան

Հ Ր Ա Մ Ա Ն

ՕՏԱՐՄԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՍԿԶԲՈՒՆՔՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշման 3-րդ կետի պահանջների կատարման նպատակով

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՆՔ`

Սահմանել, որ

1. Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման որոշման վերաբերյալ եզրակացությունների տրամադրման հիմքում դրվում են հետևյալ սկզբունքները, եթե գույքի օտարման մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ այլ բան նախատեսված չէ.

ա) անշարժ գույքի օտարման դեպքում.

- գույքի օտարումը չի խաթարում հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեությունը,

- ներկայացվում է օտարման մրցույթով կամ ուղղակի եղանակով` տվյալ գույքի բարելավման նպատակով ներդրումներ կատարելու պահանջով,

բ) այլ հիմնական միջոցների օտարման դեպքում.

- գույքի օտարումը չի խաթարում հիմնարկի կամ կազմակերպության բնականոն գործունեությունը,

- օտարվող գույքն ունի 70 տոկոսից ավելի մաշվածք, իսկ տրանսպորտային միջոցների համար` 50 տոկոսից ավելի մաշվածք (բացառությամբ այն դեպքերի, երբ գույքը հանձնվում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը՝ օտարման նպատակով),

- ուղղակի եղանակով գույքը ներկայացվում է օտարման` առնվազն մեկ անգամ դասական աճուրդով կամ մրցույթով ներկայացնելուց հետո:

(1-ին կետը խմբ. 20.06.05 N 645-Ա, լրաց. 26.04.11 N 234-Ն, 12.02.14 N 112-Ն)

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման» կարգի 4-րդ և 9-րդ կետերով նախատեսված դեպքերում պետական կառավարման լիազորված մարմինները ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն են ներկայացնում գույքի օտարման մասին ՀՀ կառավարության որոշման նախագիծը, սույն հրամանի 1-ին կետով սահմանված սկզբունքների պահպանման հիմնավորումները, սույն հրամանի հավելվածներով նախատեսված տեղեկանքները ըստ գույքի համապատասխան տեսակների:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմամբ հաստատված «Պետական կառավարչական հիմնարկներին ամրացված, պետական ոչ առևտրային կազմակերպությունների սեփականությունը հանդիսացող և դրանց ամրացված գույքի օտարման» կարգի 8-րդ կետով նախատեսված դեպքերում կազմակերպության կառավարումն իրականացնող լիազորված պետական մարմինը ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչություն է ներկայացնում սույն հրամանի 1-ին կետով սահմանված սկզբունքների պահպանման հիմնավորումները և սույն հրամանի հավելված N 2-ով նախատեսված տեղեկանքը: ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը որոշման վերաբերյալ եզրակացությունը տրամադրում է գույքի օտարման ձևի և գների հիմնավորվածության մասին ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության կարծիքը ստանալուց հետո:

ՀՀ ֆինանսների և

էկոնոմիկայի

նախարար

Վ. Խաչատրյան ՀՀ կառավարությանն

առընթեր պետական

գույքի կառավարման

վարչության պետ Դ. Վարդանյան

Հավելված N 1

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

29.01.2004 թ. N 47-Ն և

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

գույքի կառավարման վարչության

16.01.2004 թ. N 007-Ն

համատեղ հրամանի

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

_________________________________

պետական կառավարման լիազորված մարմնի անվանումը _________________________________

(հիմնարկի, կազմակերպության անվանումը)

ՕՏԱՐՎՈՂ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

N Գույքի անվա-

նումը և հասցեն Շահագործ-

ման հանձ-

նման տարին Ձեռք-

բերման

տարին Մակե-

րեսը

(քառ.

մետր) Սկզբնա-

կան

արժեքը

(հազ.

դրամ) Մաշվա-

ծութ-

յունը, % Հաշվե-

կշռային

(մնացոր-

դային)

արժեքը

(հազ.

դրամ) Օտարվող

գույքի

գնահատ-

ված

արժեքը

(հազ.

դրամ) Գույքի օտար-

ման

(նվազագույն,

մեկնարկային)

գինը

(հազ. դրամ) Գույքն

օգտագործող

կազմակեր-

պությունների

անվանումը և

օգտագործ-

ման հիմքերը Եթե գույքը

վաճառքի է

ներկայացվում

2-րդ և ավելի

անգամ, ապա

նշել կայացած

աճուրդների

(մրցույթների)

քանակը և

յուրաքանչյուր

անգամ գնի

նվազեցման

չափը (տոկոսը)

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1.

2.

3.

4.

5.

...

Հիմնարկի ղեկավար (կազմակերպության տնօրեն) _______________

(ստորագրություն) ______________

(Ա. Ա. Հ.)

__ _________200 թ.

Կ. Տ.

Հավելված N 2

ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի

29.01.2004 թ. N 47-Ն և

ՀՀ կառավարությանն առընթեր պետական

գույքի կառավարման վարչության

16.01.2004 թ. N 007-Ն

համատեղ հրամանի

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

_________________________________

պետական կառավարման լիազորված մարմնի անվանումը _________________________________

(հիմնարկի, կազմակերպության անվանումը)

ՕՏԱՐՎՈՂ ՇԱՐԺԱԿԱՆ ԳՈՒՅՔԻ ՄԱՍԻՆ

N Անվանումը Թողարկ-

ման

տարին Ձեռք-

բերման

տարին Սկզբնա-

կան

արժեքը

(հազ.

դրամ) Մաշվա-

ծութ-

յունը, % Հաշվե-

կշռային

(մնացոր-

դային)

արժեքը

(հազ.

դրամ) Օտարվող

գույքի

գնահատ-

ված

արժեքը

(հազ.

դրամ) Գույքի օտար-

ման (նվազագույն,

մեկնարկային)

գինը

(հազ. դրամ) Տեխնիկական

վիճակը

(սարքին,

անսարք,

շահագործման

համար ոչ

պիտանի)

Եթե գույքը

վաճառքի է

ներկայացվում

2-րդ և ավելի

անգամ, ապա

նշել կայացած

աճուրդների

(մրցույթների)

քանակը և

յուրաքանչյուր

անգամ գնի

նվազեցման

չափը (տոկոսը)

Ավտոմեքենա-

ների համար

նշել պետ. հա-

մարանիշը,

տեխնիկական

անձնագրի

համարը և

վազքը

1 2 3 4 5 6 7 8 9 10 11 12

1.

2.

3.

4.

5.

...

Հիմնարկի ղեկավար (կազմակերպության տնօրեն) _______________

(ստորագրություն) ______________

(Ա. Ա. Հ.)

__ _________200 թ.

Կ. Տ.

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։