Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

10 ապրիլի 2014 թվականի N 376-Ա

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածները` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված` Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղի 1-ին թաղամաս N 5/1 հասցեում գտնվող կաթսայատան 44000.00 հազ. դրամ գնահատված արժեքով սարքավորումները և արտաքին ջերմոցանցը՝ համաձայն հավելվածի (այսուհետ` գույք), նվիրաբերել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքին՝ ջերմոցային տնտեսություն հիմնելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Սպիտակի քաղաքային համայնքի ղեկավարի հետ համատեղ ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը՝ դրանում սահմանելով, որ որոշման 1-ին կետում նշված գույքի ապամոնտաժման և տեղափոխման ծախսերն իրականացվելու են Սպիտակի քաղաքային համայնքի միջոցների հաշվին:

Հայաստանի Հանրապետության

փոխվարչապետի պաշտոնակատար Ա. Գևորգյան

2014 թ. ապրիլի 11

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 10-ի N 376-Ա որոշման

Ց Ա Ն Կ

ՍՊԻՏԱԿԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ՆՎԻՐԱԲԵՐՎՈՂ ԳՈՒՅՔԻ

NN

ը/կ Սարքավորումների անվանումը Չափման միավորը

1 2 3

1. ECOMAX-70 տիպի ջրատաքացուցիչ կաթսա 2 հատ

2. Մետաղական ծխատար d=375 6 մ

3. Մետաղական ծխնելույզ d=526 18 մ

4. Կաթսայի ընդարձակիչ անոթ 2 հատ

5. Կենտրոնախույզ պոմպ K20/30 2 հատ

6. Կենտրոնախույզ պոմպ K8/18 2 հատ

7. Ջրի մաքրման էլեկտրամագնիսական սարք 1 հատ

8. Սառը ջրի պահեստային բաք 1 հատ

9. Մետաղական կեղտանջատիչ 1 հատ

10. Ուղղահայաց օդահավաքիչ 1 հատ

11. Թուջից կցաշուրթային սողնակ d=50 9 հատ

12. Թուջից կցաշուրթային սողնակ d=100 4 հատ

13. Թուջից կցաշուրթային սողնակ d=125 4 հատ

14. Կցաշուրթային հետադարձ կափույր d=50 2 հատ

15. Կցաշուրթային հետադարձ կափույր d=100 2 հատ

16. Կցաշուրթային հետադարձ կափույր d=125 2 հատ

17. Արտաթողման ծորակ d=20 10 հատ

18. Տեխնիկական մանոմետր 6 հատ

19. Մետաղական խողովակ 130x4.5 28 գծմ

20. Մետաղական խողովակ 108x4 18 գծմ

21. Մետաղական խողովակ 57x3 39 գծմ

22. Մետաղական խողովակ 32x2.8 5 գծմ

23. Մետաղական խողովակ 24x2.5 6 գծմ

24. Մետաղական խողովակ 17x2.5 12 գծմ

25. Սոլյարայուղի կոմբինացված այրիչ 2 հատ

26. Սոլյարայուղի բաք 1 հատ

27. Մետաղական գազամատակարարման խողովակներ 57x3 12 գծմ

28. Մետաղական գազամատակարարման խողովակներ 50x2.8 7 գծմ

29. Մետաղական գազամատակարարման խողովակներ 33x2.8 10 գծմ

30. Մետաղական գազամատակարարման խողովակներ 25x2.8 10 գծմ

31. Ռոտացիոն հաշվիչ ՌԳ-100 1 հատ

32. ՎՌՈւ 1 հատ

33. Էլեկտրական լար 2.5 մմ.2 30 գծմ

34. Էլեկտրական լար 4 մմ.2 40 գծմ

35. Էլեկտրական լար 10 մմ.2 50 գծմ

36. Խրիմյան Հայրիկ 3.5 բ/շ արտաքին ջերմամայրուղի (մետաղական) 168 գծմ

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարարի պաշտոնակատար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։