ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
27 մարտի 2014 թվականի N 303-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների համար նախատեսված տուգանքների չափերի վերանայման նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել խմբի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբին` եռամսյա ժամկետում ուսումնասիրել ճանապարհային երթևեկության կանոնների հաճախակի խախտումների դեպքերի, թվի, դրանց համար կիրառվող տուգանքների չափերի վիճակագրությունը, դրանց վերաբերյալ միջազգային փորձը և Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել համապատասխան առաջարկություններ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 27
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
մարտի 27-ի N 303-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
Հ. Թովմասյան - ՀՀ արդարադատության նախարար (աշխատանքային խմբի ղեկավար)
Ա. Օսիկյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ա. Չիլինգարյան - Ճանապարհային ոստիկանության իրավաբանական բաժնի պետ
Զ. Առաքելյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ (համաձայնությամբ)
Է. Հովհաննիսյան - «Ավտովարորդների իրավունքների պաշտպանության կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ա. Անանյան - Հայաստանի ակտուարների միության նախագահ (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան