ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
10 ապրիլի 2014 թվականի N 409-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՅԱՂԴԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՎԱՂԱԺԱՄԿԵՏ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ, ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ, ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԾԱԽՍԵՐԸ ՖԻՆԱՆՍԱՎՈՐԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 147-րդ հոդվածին, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 22-րդ հոդվածին և 26-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Յաղդանի գյուղական համայնքի ղեկավար Վալենտինա Կերխանաջևայի լիազորությունները համարել վաղաժամկետ դադարեցված։
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվան հաջորդող 40-օրյա ժամկետի վերջին կիրակի օրը նշանակել և Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Յաղդանի գյուղական համայնքի ընտրատարածքում անցկացնել գյուղական համայնքի ղեկավարի և ավագանու անդամների արտահերթ ընտրություն:
3. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին 2014 թվականի առաջին կիսամյակում`
1) Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովին հատկացնել 786483.5 դրամ.
2) Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը հատկացնել 612.3 դրամ։
4. Առաջարկել Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի N 32 ընտրատարածքային և Յաղդանի տեղամասային ընտրական հանձնաժողովների ֆինանսավորումը կատարել նախահաշիվներին համապատասխան` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` ընտրողների ցուցակների կազմման և վարման ֆինանսավորումը կատարել նախահաշվին համապատասխան` համաձայն N 3 հավելվածի:
6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման NN 11 և 12 հավելվածներում կատարել լրացումներ` համաձայն NN 4, 5 և 6 հավելվածների:
7. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. ապրիլի 22
Երևան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 10-ի N 409-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ ԸՆՏՐԱՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՅԱՂԴԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_________________________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
_________________________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 90000.00
2) հանձնաժողովի նախագահի տեղակալի 90000.00
3) հանձնաժողովի քարտուղարի 90000.00
___________________________________________________________________________
Ընդամենը 270000.00
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 10-ի N 409-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՏԵՂԱՄԱՍԱՅԻՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՅԱՂԴԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
______________________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
______________________________________________________________________________
1. Աշխատողների աշխատավարձեր ու հավելավճարներ 506675.00
այդ թվում`
1) հանձնաժողովի նախագահի 90000.00
2) հանձնաժողովի քարտուղարի 59525.00
3) հանձնաժողովի անդամների
(6 անդամ x 59525 դրամ) 357150.00
2. Տրանսպորտային նյութեր 5000.00
3. Կապի ծառայություններ 1000.00
4. Գրասենյակային նյութեր և հագուստ 3000.00
________________________________________________________________________________
ընդամենը 515675.00
Այլ ծախսեր` քվեաթերթիկների տպագրություն
(157 ընտրող + 157x0.03) x 5 դրամ) 808.50
_____________________________________________________________________________
Ընդամենը 516483.50
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 3
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 10-ի N 409-Ն որոշման
Ն Ա Խ Ա Հ Ա Շ Ի Վ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԾԱԽՍԵՐԻ` ԿԱՊՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՅԱՂԴԱՆԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԱՐՏԱՀԵՐԹ ԸՆՏՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՄԱՆ ՈՒ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԵՏ
_______________________________________________________________________________
NN
ը/կ Ծախսերը Գումարը
(դրամ)
_______________________________________________________________________________
1. Գրասենյակային նյութեր և հագուստ
(ընտրողների ցուցակներ, 157 ընտրող x 3.9 դրամ) 612.30
______________________________________________________________________________
Ընդամենը 612.30
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 4
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 10-ի N 409-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 12 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Կոդը Անվանումը Գնման ձևը Չափի միավորը Միավորի գինը Քանակը Գումարը (հազ. դրամ)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով 9.808
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 9.808
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 9.808
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ 8.00
09132200 բենզին, ռեգուլյար ՇՀ լիտր 460.0 10.9 5.00
09221200 պարաֆինե մոմ ՇՀ հատ 30.0 3.0 0.09
19435110 փաթեթավորման թել ՇՀ հատ 60.0 2.0 0.12
30141200 սեղանի հաշվիչներ ՇՀ հատ 760.0 1.0 0.76
30192111 թանաքի բարձիկներ ՇՀ հատ 215.0 3.0 0.65
30192121 գնդիկավոր գրիչ ՇՀ հատ 25.0 15.0 0.38
30192137 մատիտ, գրաֆիտե միջուկով, 2 ՇՀ հատ 20.0 4.0 0.08
30192210 պոլիմերային ինքնակպչուն ժապավեն, 48 մմ x 100 մ տնտեսական, մեծ ՇՀ հատ 250.0 1.0 0.25
30192710 սոսինձ` թղթի, ստվարաթղթի և տեքստիլի ՇՀ հատ 150.0 1.0 0.15
30197121 կոճգամ` երկաթյա ՇՀ տուփ 40.0 2.0 0.08
30197632 թուղթ` A4 ֆորմատի 1 /21x29.7/ ՇՀ հատ 3.1 50 0.15
30199232 ծրար` մեծ, A4 ֆորմատի համար ՇՀ հատ 35.0 1.0 0.04
39241210 մկրատ` գրասենյակային ՇՀ հատ 160.0 1.0 0.16
39292500 քանոններ ՇՀ հատ 34.0 3.0 0.10
ՄԱՍ II. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ 0.808
22458000 պատվերով տպագրվող նյութեր ԲԸՀ հատ 5.0 162.0 0.808
ՄԱՍ III. ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ 1.00
64211200 միջքաղաքային հեռախոսային ծառայություններ ԲԸԱՀ դրամ 1,000.0 1.0 1.00
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն 0.612
Բաժին N 11 Խումբ N 01 Դաս N 01 ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.612
01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ 0.612
ՄԱՍ I. ԱՊՐԱՆՔՆԵՐ 0.612
30197631 թուղթ` A4 ֆորմատի 1 /21x29.7/ ՇՀ հատ 3.1 198 0.612
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 5
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 10-ի N 409-Ն որոշման
Աղյուսակ N 1
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.29 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշերը
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպման ծառայություններ
Նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների կազմակերպում, անցկացում և արդյունքների ամփոփում
1096 ԱԾ04
Քանակական ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների թիվը 0 1 1 1 X X X X
տեղամասային ընտրական հանձնաժողովների թիվը 0 1 1 1 X X X X
Որակական Մշակված չէ X X X X
Ժամկետայնության Մշակված չէ X X X X
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X X 0.0 786.5 786.5 786.5
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1096 Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ
Աղյուսակ N 2
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.40 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը
(ավելացումները նշված են դրական նշանով)
ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ
առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին եռամսյակ առաջին կիսամյակ ինն ամիս տարի
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
Կառավարչական հիմնարկի անմիջական գործունեության արդյունքները
1. Անմիջականորեն մատուցվող ծառայությունների արդյունքային ցուցանիշները
Ծրագրային դասիչը Մատուցվող ծառայության անվանումը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման տեղեկատվական աջակցություն
1096 ԱԾ06 Նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների կազմակերպման համար ընտրողների ցուցակների տպագրում
Քանակական Ցուցակների տպագրում
(ընտրական տեղամաս) 0 1 1 1 X X X X
Որակական Մշակված չէ X X X X
Ժամկետայնության Մշակված չէ X X X X
Մատուցվող ծառայության վրա կատարվող ծախսը (հազ. դրամ) X X X X 0.0 0.6 0.6 0.6
Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը
1096 Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում
Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները)
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան
Հավելված N 6
ՀՀ կառավարության 2014 թվականի
ապրիլի 10-ի N 409-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 12 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄՆԵՐԸ
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջո-ցառումը (բաժինը/խումբը /դասը) ՀՀ 2014 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)
1096 ԾՐԱԳԻՐ
Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ 786.5
Ծրագրի նկարագրությունը
Ընտրական գործընթացների համակարգում, նախապատրաստում, իրականացում, հաշվետվական համակարգի կազմակերպում, վերլուծություն, վերահսկողություն, ընտրական պաշտոնյաների վերապատրաստում, տեղեկատվություն, քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ
ԱԾ 04 Տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպման ծառայություններ 786.5
Մատուցվող ծառայության նկարագրությունը
Տեղական ինքնակառավարման մարմինների հերթական և արտահերթ ընտրությունների կազմակերպում, անցկացում և արդյունքների ամփոփում
Ծառայություն մատուցողի անվանումը
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներ
ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանություն
Բաժին 2.
Գերատեսչության կողմից իրականացվող քաղաքականության միջոցառումների ծրագրային խմբավորումը
Ծրագրային դասիչը Գործառական դասիչը Ծրագիրը/Քաղաքականության միջոցառումը Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են դրական նշանով)
ծրագիրը միջոցա-ռումը (բաժինը/խումբը /դասը) ՀՀ 2014 թ. պետական բյուջե
(հազ. դրամ)
1096 ԾՐԱԳԻՐ
Ընտրական գործընթացների համակարգման, կանոնակարգման և տեղեկատվության տրամադրման ծառայություններ 0.6
Ծրագրի նկարագրությունը
Ընտրական գործընթացների համակարգում, նախապատրաստում, իրականացում, հաշվետվական համակարգի կազմակերպում, վերլուծություն, վերահսկողություն, ընտրական պաշտոնյաների վերապատրաստում, տեղեկատվություն, քաղաքացիների դիմումների և բողոքների քննարկում
Վերջնական արդյունքի նկարագրությունը
Ընտրական գործընթացների ժողովրդավարության և թափանցիկության բարելավում
Քաղաքականության միջոցառումներ. Ծառայություններ
ԱԾ 06 Տեղական ինքնակառավարման մարմինների կազմակերպման ընտրությունների տեղեկատվական աջակցություն 0.6