Անցնել բովանդակությանը

ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

23 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 10614184

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

18 ապրիլի 2014 թ.

ք. Երևան N 97-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 22-Ի N 268-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

Հրամայում եմ`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի 2005 թվականի դեկտեմբերի 22-ի «Հայաստանի Հանրապետությունում գրանցված անասնաբուժական դեղամիջոցների ցանկը հաստատելու մասին» N 268-Ն հրամանով հաստատված հավելվածը լրացնել նոր` 73-րդ կետով, հետևյալ բովանդակությամբ.

73. Թռչունների սուր վարակիչ հիվանդությունների կանխարգելման նկատմամբ «Իմունոմոդուլյատոր» իմունախթանիչ հակավիրուսային պատրաստուկ Հայաստանի Հանրապետություն «ՀՀ ԳԱԱ մոլեկուլային կենսաբանության ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպություն

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Պաշտոնակատար Ս. Կարապետյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։