Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 58-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

14 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 32014169

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ

ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

4 ապրիլի 2014 թ. N 101-Ն

Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՎԻԱՑԻԱՅԻ ԳԼԽԱՎՈՐ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 20-Ի ԹԻՎ 58-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ավիացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ և 44-րդ հոդվածները և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասով.

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ՝

1. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության (այսուհետ` Գլխավոր վարչություն) պետի 2012 թվականի ապրիլի 20-ի «Օդանավ շահագործողի վկայականի և ավիափոխադրողի մասնագրի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրանց տալու կարգերը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի 2009 թվականի հուլիսի 29-ի թիվ 108-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 58-Ն հրամանում (այսուհետ` Հրաման) կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Հրամանով հաստատված «Օդանավ շահագործողի վկայականի նկատմամբ ներկայացվող պահանջների ու դրա տալու կարգ»-ի (այսուհետ` Կարգի) 8-րդ կետում «համակարգելու և ապահովելու նպատակով Գլխավոր վարչության պետի հրամանով ստեղծվում է Օդանավ շահագործողի վկայականի տրման կամ մերժման գործընթացը համակարգող մշտապես գործող աշխատանքային խումբ (այսուհետ` Աշխատանքային խումբ)» բառերը փոխարինել «համակարգում և ապահովում է Գլխավոր վարչության աշխատակազմի օդային փոխադրումների կարգավորման վարչությունը (այսուհետ` ՕՓԿ վարչություն)» բառերով.

2) Կարգի 13-րդ կետի 5-րդ ենթակետի 2-րդ պարբերությունում «Աշխատանքային խմբին» բառերը փոխարինել «ՕՓԿ վարչությանը» բառերով.

3) Կարգի 15-րդ կետում «Աշխատանքային խմբի» բառերը փոխարինել «ՕՓԿ վարչության» բառերով.

4) Կարգի 24-րդ կետում «Աշխատանքային խմբին» բառերը փոխարինել «ՕՓԿ վարչությանը» բառերով.

5) Կարգի 25-րդ կետում «Աշխատանքային խումբը» բառերը փոխարինել «ՕՓԿ վարչությունը» բառերով, իսկ «Աշխատանքային խմբի» բառերը փոխարինել «ՕՓԿ վարչության» բառերով.

6) Կարգի 46-րդ կետում «Աշխատանքային խմբին» բառերը փոխարինել «ՕՓԿ վարչությանը» բառերով.

7) Կարգի 47-րդ կետում «Աշխատանքային խմբին» բառերը փոխարինել «ՕՓԿ վարչությանը» բառերով:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Գլխավոր վարչության պետ Ա. Մովսեսյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։