«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
23 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 11814186
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
15 ապրիլի 2014 թ. թիվ 269-Ն
Հ Ր Ա Մ Ա Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ԵՎ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 9-Ի N 5-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը,
Հրամայում եմ`
1. Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2007 թվականի հունվարի 9-ի «Հայաստանի Հանրապետության բյուջետային ու հանրային հատվածի հաշվապահական հաշվառման դասակարգումները և դրանց կիրառման ցուցումները հաստատելու մասին» N 5-Ն հրամանով հաստատված N 8 հավելվածի աղյուսակի՝
1) «1 715000 ՀԱՐԿԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ 1151» և «1 715100 Ներմուծման հարկեր 1151» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1 715000 ՀԱՐԿԱՅԻՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐ ԱՐՏԱՔԻՆ ԱՌԵՎՏՐԻՑ 1151
1 715100 Ներմուծման մաքսատուրքեր և հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր 1151
»,
2) «1 715110 Ներմուծման մաքսատուրքեր 1151» և «1 715111 Ներմուծման մաքսատուրքեր 1151» տողերը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
« 1 715110 Ներմուծման մաքսատուրքեր, բացառությամբ այն ներմուծման մաքսատուրքերի, որոնք վճարվել և հաշվառվել են «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագրին (այսուհետ` 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագիր) համապատասխան 1151
1 715111 Ներմուծման մաքսատուրքերի մուտքերի (վերադարձման) գումարներ, որոնց գծով վճարման պարտավորությունները ծագել են նախքան 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելը 1151
»,
3) «1 715111 Ներմուծման մաքսատուրքեր 1151» տողից հետո լրացնել տողեր հետևյալ բովանդակությամբ.
« 1 715112 Այլ ներմուծման մաքսատուրքեր 1151
1 715120 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան վճարվող ներմուծման մաքսատուրքեր (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքեր, հարկեր և գանձումներ) և տոկոսավճարներ 1151
1 715121 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան վճարված ներմուծման մաքսատուրքեր (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքեր, հարկեր և գանձումներ) 1151
1 715122 Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքերի 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխման արդյունքում ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարներ 1151
1 715123 Բելառուսի Հանրապետության տարածքում վճարված ներմուծման մաքսատուրքերի 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխման արդյունքում ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարներ 1151
1 715124 Ղազախստանի Հանրապետության տարածքում վճարված ներմուծման մաքսատուրքերի 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխման արդյունքում ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարներ 1151
1 715125 Ռուսաստանի Դաշնության տարածքում վճարված ներմուծման մաքսատուրքերի 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխման արդյունքում ՀՀ պետական բյուջե փոխանցված գումարներ 1151
1 715126 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարների ՀՀ պետական բյուջե փոխանցման գծով Ռուսաստանի Դաշնության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց ՀՀ պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ 1151
1 715127 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարների ՀՀ պետական բյուջե փոխանցման գծով Ղազախստանի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց ՀՀ պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ 1151
1 715128 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրին համապատասխան բաշխված ներմուծման մաքսատուրքերի գումարների ՀՀ պետական բյուջե փոխանցման գծով Բելառուսի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց ՀՀ պետական բյուջե փոխանցված տոկոսավճարներ 1151
1 715130 Ներմուծման մաքսատուրքերի գումարներ, որոնք 2010 թվականի մայիսի 20-ի Համաձայնագրի համաձայն Հայաստանի Հանրապետության կողմից ենթակա են բաշխման Մաքսային միության այլ անդամ պետությունների բյուջեներ, ինչպես նաև ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Մաքսային միության այլ անդամ պետություններին կասեցված է 1151
1 715131 Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքեր, որոնք ենթակա են բաշխման Ռուսաստանի Դաշնության բյուջե 1151
1 715132 Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքեր, որոնք ենթակա են բաշխման Ղազախստանի Հանրապետության բյուջե 1151
1 715133 Հայաստանի Հանրապետության տարածք ապրանքների ներմուծման կապակցությամբ վճարված ներմուծման մաքսատուրքեր, որոնք ենթակա են բաշխման Բելառուսի Հանրապետության բյուջե 1151
1 715134 Ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Ռուսաստանի Դաշնությանը կասեցված է 1151
1 715135 Ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Ղազախստանի Հանրապետությանը կասեցված է 1151
1 715136 Ներմուծման մաքսատուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Բելառուսի Հանրապետությանը կասեցված է 1151
1 715150 Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ, այդ թվում՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ 1151
1 715151 Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ, այդ թվում՝ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման այն տուրքերի մուտքի (վերադարձման) գումարներ, որոնց գծով վճարման պարտավորությունները ծագել են նախքան «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիրը (այսուհետ` 2008 թվականի հունվարի 25-ի Համաձայնագիր) Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելը 1151
1 715160 2008 թվականի հունվարի 25-ի Համաձայնագրին համապատասխան վճարվող հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր և տոկոսավճարներ 1151
1 715161 2008 թվականի հունվարի 25-ի Համաձայնագրին համապատասխան վճարվող հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր 1151
1 715162 Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր, որոնք ենթակա են բաշխման ՀՀ պետական բյուջե 1151
1 715163 Ռուսաստանի Դաշնության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր, որոնք ենթակա են բաշխման ՀՀ պետական բյուջե 1151
1 715164 Ղազախստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր, որոնք ենթակա են բաշխման ՀՀ պետական բյուջե 1151
1 715165 Բելառուսի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքեր, որոնք ենթակա են բաշխման ՀՀ պետական բյուջե 1151
1 715166 Բաշխված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման գծով Ռուսաստանի Դաշնության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց տոկոսավճարներ 1151
1 715167 Բաշխված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման գծով Ղազախստանի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց տոկոսավճարներ 1151
1 715168 Բաշխված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարների փոխանցման գծով Բելառուսի Հանրապետության պարտավորության չկատարման, ոչ ամբողջ ծավալով կամ (և) ուշացումով կատարման դիմաց սահմանված տոկոսավճարներ 1151
1 715169 Նախնական հատուկ, նախնական հակագնագցման և նախնական փոխհատուցման տուրքեր 1151
1 715170 Հայաստանի Հանրապետության տարածքում վճարված հատուկ, հակագնագցման և փոխհատուցման տուրքերի գումարներ, որոնք 2008 թվականի հունվարի 25-ի Համաձայնագրի համաձայն ենթակա են բաշխման Մաքսային միության այլ անդամ պետությունների բյուջեներին, ինչպես նաև նշված տուրքերի բաշխված գումարներ, որոնց փոխանցումը Մաքսային միության այլ անդամ պետություններին կասեցված է 1151
1 715171 Ռուսաստանի Դաշնության բյուջեին բաշխման ենթակա 1151
1 715172 Ղազախստանի Հանրապետության բյուջեին բաշխման ենթակա 1151
1 715173 Բելառուսի Հանրապետության բյուջեին բաշխման ենթակա 1151
1 715174 Հատուկ, հակագնագցման և փոխհատուցման բաշխված տուրքերի գումարներ, որոնց փոխանցումը Մաքսային միության այլ անդամ պետություններին կասեցված է 1151
»:
2. Սույն հրամանի 1-ի կետի`
1) 1-ին ենթակետն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող 10-րդ օրվանից,
2) 2-րդ ենթակետն ուժի մեջ է մտնում «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու օրվանից,
3) 3-րդ ենթակետը 715112 ենթաանալիտիկ հաշվին և 715120-715130 անալիտիկ հաշիվներին վերաբերող տողերի մասով ուժի մեջ է մտնում` «Մաքսային միությունում ներմուծման մաքսատուրքերի (համարժեք ազդեցություն ունեցող այլ տուրքերի, հարկերի և գանձումների) հաշվեգրման ու բաշխման կարգի սահմանման և կիրառման մասին» 2010 թվականի մայիսի 20-ի համաձայնագիրը, իսկ 715150-715170 անալիտիկ հաշիվներին վերաբերող տողերի մասով` «Երրորդ երկրների նկատմամբ հատուկ պաշտպանական, հակագնագցման և փոխհատուցման միջոցներ կիրառելու մասին» 2008 թվականի հունվարի 25-ի համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ մտնելու օրվանից:
Նախարարի պաշտոնակատար Դ. Սարգսյան