«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
25 ապրիլի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314192
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
7 ապրիլի 2014 թ. թիվ 13-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 57-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2003 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 7-Ի ԹԻՎ 35-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Լարային ռադիոհեռարձակման մասին» Ձև 57-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Լարային ռադիոհեռարձակման մասին» Ձև 57-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի «Ձև թիվ 57-կապ (Ռադիո) (տարեկան) «Լարային ռադիոհեռարձակման մասին» պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 35-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
2014 թվականի ապրիլի 7-ի
թիվ 13-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ
20 թ. ՁԵՎ 57-կապ(տարեկան)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա փետրվարի 25-ը
Ներկայացնում է___________________________________________________________________
(անվանումը, անհատ ձեռնարկատիրոջ դեպքում` անունը, ազգանունը)
Գտնվելու(բնակության) վայրը _____________________________________________ I__I__I__I__I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական գրանցման (հաշվառման) համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
Ցուցանիշի անվանումը Տողի
համարը Չափի
միավորը Ցուցանիշի մեծությունը
Ա Բ Գ 1
Լարային հաղորդիչ հանգույցների քանակը 110 միավոր
Ուժեղացուցիչ կայանների ընդհանուր հզորությունը 120 վատտ
Ռադիոկետերի քանակը - ընդամենը 1) 130 միավոր
այդ թվում` իրավաբանական անձանց 130.1 -"-
ֆիզիկական անձանց 130.2 -"-
Օդային գծերի ընդհանուր երկարությունը 140 կմ
Մալուխային գծերի երկարությունը 150 -"-
1) Ռադիոհեռարձակման կետերը ձայնային հաղորդիչների ցանցին միացված
վարդակներն են (ռոզետկաները), այլ ոչ թե երեքծրագրային ռադիոընդունիչները կամ
միածրագիր բարձրախոսները:
Ղեկավար _______________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) _______________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »___ ___20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի
2014 թվականի ապրիլի 7-ի
թիվ 13-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ԼԱՐԱՅԻՆ ՌԱԴԻՈՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 57-ԿԱՊ (ՏԱՐԵԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Լարային ռադիոհեռարձակման մասին» Ձև 57-կապ (տարեկան) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են կապի ծառայություններ մատուցող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը (հետայսու` կազմակերպություններ), որոնք այդ մասին իրազեկվում են Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 3 հոկտեմբերի 2003 թ. «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը լրացվում է տվյալ տարվա համար:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. 110 տողում լրացվում է վերջնամասային ուժեղացուցիչ սարքերով սարքավորված հանգույցների, ինչպես նաև այլ բնակավայրերից կառավարվող ուժեղացուցիչ կայանների քանակը: 110 տողի ցուցանիշում որպես մեկ ռադիոհանգույց հաշվի են առնվում միևնույն բնակավայրում տեղակայված կայանները և ենթակայաններն իրենց միացված ցանցերի հետ, անկախ կառավարման ձևից (դիստանցիոն կամ ձեռքի):
6. 120 տողում լրացվում է ուժեղացուցիչ կայանների աշխատանքի մեջ գտնվող ուժեղարարների ընդհանուր հզորությունը (վատտ):
7. 110 և 120 տողերի ցուցանիշները լրացվում են լարային հաղորդման հանգույցների տեխնիկական անձնագրերի տվյալների հիման վրա:
8. 130 տողում լրացվում է բոլոր հանգույցների ռադիոկետերի քանակը, որից առանձնացվում է 130.1 տողով իրավաբանական անձանց և 130.2 տողով` ֆիզիկական անձանց ռադիոկետերի քանակը:
9. 140 և 150 տողերում լրացվում են համապատասխանաբար ռադիոհեռարձակման օդային և մալուխային գծերի երկարությունները: