Անցնել բովանդակությանը

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 10 ԱՊՐԻԼԻ 2014 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 7-Ա ՈՐՈՇՈՒՄԸ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԵՌՈՒՍՏԱՏԵՍՈՒԹՅԱՆ ԵՎ ՌԱԴԻՈՅԻ ԱԶԳԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

10 ապրիլի 2014 թ.

ք. Երևան թիվ 7-Ա

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

«ՆՈՐ ՆՈՐՔ ԿԱԲԵԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆԸ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԼԻՑԵՆԶԻԱ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ «ՆՈՐ ՆՈՐՔ ԿԱԲԵԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ՀԵՌՈՒՍՏԱՌԱԴԻՈԾՐԱԳՐԵՐԻ ԿԱԲԵԼԱՅԻՆ (ՄԱԼՈՒԽԱՅԻՆ) ՀԵՌԱՐՁԱԿՄԱՆ ԹԻՎ 143 ԼԻՑԵՆԶԻԱՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի, 61-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի, «Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետի, «Հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզավորման կարգ»-ի դրույթներով և հիմք ընդունելով հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա ստանալու վերաբերյալ «ՆՈՐ ՆՈՐՔ ԿԱԲԵԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության 06.03.2014թ. և հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 143 լիցենզիայի գործողությունը դադարեցնելու մասին «ՆՈՐ ՆՈՐՔ ԿԱԲԵԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության 07.04.2014թ. դիմումները` Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովը որոշեց.

Բավարարել «ՆՈՐ ՆՈՐՔ ԿԱԲԵԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության դիմումները`

1. տրամադրել «ՆՈՐ ՆՈՐՔ ԿԱԲԵԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերությանը Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի, Արարատի և Կոտայքի մարզերի տարածքում հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման լիցենզիա.

2. 2014թ-ի ապրիլի 30-ից ուժը կորցրած ճանաչել «ՆՈՐ ՆՈՐՔ ԿԱԲԵԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերության հեռուստառադիոծրագրերի կաբելային (մալուխային) հեռարձակման թիվ 143 լիցենզիան:

Սույն որոշումն ուժի մեջ է մտնում այն «ՆՈՐ ՆՈՐՔ ԿԱԲԵԼԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՍՊ ընկերությանը պատշաճ ձևով հանձնելու կամ ուղարկելու օրվան հաջորդող օրվանից:

Սույն որոշումը կարող է բողոքարկվել ՀՀ վարչական դատարան` ուժի մեջ մտնելու պահից երկամսյա ժամկետում:

Հեռուստատեսության և ռադիոյի

ազգային հանձնաժողովի նախագահ Գ. Բունիաթյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։