Անցնել բովանդակությանը

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

29 ապրիլի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 50714207

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏ

22 ապրիլի 2014 թ.

ք. Գյումրի N 79-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2012 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 30-Ի N 23-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 3-րդ և 5-րդ մասերով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի հուլիսի 7-ի N 992-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին» N 321-Ն որոշման 3-րդ կետը.

Որոշում եմ`

1. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2012 թվականի հունվարի 30-ի «Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու մասին» N 23-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերությունը «65 տարին» բառերից հետո լրացնել «, իսկ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը» բառերով:

2. Սույն որոշման դրույթները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետի 2012 թվականի հունվարի 30-ի N 23-Ն որոշմամբ հաստատված կարգով ընտրված (նշանակված)` հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների գործադիր մարմինների (տնօրեններ) վրա՝ մինչև սահմանված կարգով նրանց լիազորությունների ժամկետի ավարտը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ Շիրակի մարզպետ Ֆ. Ցոլակյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։