Անցնել բովանդակությանը

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՆԿ-107-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Կարգադրությունընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ

Կ Ա Ր Գ Ա Դ Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն Ը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ 2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 6-Ի ՆԿ-107-Ն ԿԱՐԳԱԴՐՈՒԹՅԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասը.

Հայաստանի Հանրապետության Նախագահի 2010 թվականի հուլիսի 6-ի «Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների աշխատանքի ծրագրման, գնահատման և դիտարկման համակարգ ներդնելու մասին» ՆԿ-107-Ն կարգադրության մեջ կատարել հետևյալ լրացումները՝

1) 4-րդ կետը լրացնել 3.1-ին ենթակետով՝

«3.1) Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարությունից,».

2) 2-րդ հավելվածի 4-րդ կետը «Ազգային անվտանգության խորհրդի աշխատակազմի ներկայացուցիչը» բառերից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարության ներկայացուցիչը» բառերով:

Հայաստանի Հանրապետության

Նախագահ Ս. Սարգսյան

2014 թ. մայիսի 6

Երևան

ՆԿ-59-Ն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։