Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

23 ապրիլի 2014 թվականի N 433-Ա

ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔՆ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 882-Ն որոշմանը համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված 17 միավոր տրանսպորտային միջոցը (այսուհետ՝ գույք)` համաձայն հավելվածի, օտարել դասական աճուրդով` որպես գույքի առանձին տարրեր:

2. Սահմանել գույքի` Հայաստանի Հանրապետության կառավարության 1998 թվականի մարտի 27-ի N 209 որոշմամբ սահմանված կարգով 2014 թվականի փետրվարի 26-ի դրությամբ գնահատված արժեքը և մեկնարկային գինը` համաձայն հավելվածի:

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին`

1) աճուրդը կազմակերպել և անցկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո եռամսյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով.

2) աճուրդի անցկացման օրվանից առնվազն մեկ ամիս առաջ վարչության պաշտոնական և www.azdarar.am կայքերում տեղադրել ընդհանուր տեղեկություններ գույքի, աճուրդի անցկացման պայմանների մասին.

3) առաջին աճուրդի ժամանակ չվաճառված գույքի վաճառքի նպատակով կազմակերպել նոր աճուրդներ, ընդ որում, յուրաքանչյուր հերթական աճուրդի ժամանակ գույքի վաճառքի մեկնարկային գինը նվազեցվում է վերջին աճուրդի մեկնարկային գնի 20 տոկոսի չափով.

4) աճուրդին մասնակցելու նախավճարը սահմանվում է գույքի մեկնարկային գնի 5 տոկոսի չափով: Աճուրդի հաղթողի կողմից մուծված նախավճարը ներառվում է առաջարկվող գնի մեջ.

5) աճուրդի հաղթողի կողմից (այսուհետ` գնորդ) առաջարկված գնի, ինչպես նաև գույքի արժեքի որոշման համար նախատեսված գումարի (ներառյալ ավելացված արժեքի հարկը)` համաձայն հավելվածի, վճարումից հետո 10-օրյա ժամկետում գնորդի հետ կնքել օտարման մասին պայմանագիր՝ դրանում նախատեսելով, որ գնորդը պարտավորվում է իր միջոցների հաշվին վճարել տրանսպորտային միջոցի պետական հաշվառման հետ կապված՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված գումարներն ու տուրքերը:

4. Գնորդը գույքի վաճառքի գինը պետք է վճարի աճուրդի արձանագրությունն ստորագրվելու օրվանից 10-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության արժույթով` գույքի վաճառքի գինն ուղղելով «Պետական սեփականություն համարվող հիմնական միջոցների (ֆոնդերի) օտարումից մուտքեր» գանձապետական հաշվին:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. ապրիլի 26

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

ապրիլի 23-ի N 433-Ա որոշման

Ց Ա Ն Կ

«Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված՝ դասական աճուրդով օտարման ենթակա 17 միավոր տրանսպորտային ՄԻՋՈՑԻ

NN ը/կ Տրանսպորտային միջոցի անվանումը Պետ- համարանիշը Թողարկման տարեթիվը Գույքի գնահատված արժեքը (դրամ) Գույքի մեկնարկային գինը (դրամ) Գույքի արժեքի որոշման հետ կապված վճարը (ներառյալ ավելացված արժեքի հարկը) (դրամ)

1 2 3 4 5 6 7

1. ԳԱԶ-3102 029 ՕՕ 01 1987 թ. 270000 270000 21600

2. ԳԱԶ-31029 037 ՕՕ 01 1993 թ. 801000 801000 21600

3. ՄԻՑՈՒԲԻՇԻ GALANT 065 ՕՕ 01 1998 թ. 1770000 1770000 21600

4. ԳԱԶ-3102 075 ՕՕ 01 1999 թ. 1285000 1285000 21600

5. ԳԱԶ-3102 888 ՕՕ 01 1999 թ. 1157000 1157000 21600

6. ԳԱԶ-3102 025 ՕՕ 01 1999 թ. 1616000 1616000 21600

7. ԳԱԶ-3110 071 ՕՕ 01 1999 թ. 1062000 1062000 21600

8. ԳԱԶ-3110 067 ՕՕ 01 1999 թ. 914000 914000 21600

9. ՊԵԺՈ 406 066 ՕՕ 01 2003 թ. 100000 100000 21600

10. ՊԵԺՈ 406 080 ՕՕ 01 2003 թ. 2241000 2241000 21600

11. ԳԱԶ-3110-121 087 ՕՕ 01 2003 թ. 1156000 1156000 21600

12. ԳԱԶ-3102-121 023 ՕՕ 01 2003 թ. 1685000 1685000 21600

13. ԳԱԶ-3102-121 053 ՕՕ 01 2003 թ. 1840000 1840000 21600

14. ԳԱԶ-3102-121 027 ՕՕ 01 2003 թ. 1685000 1685000 21600

15. ԳԱԶ-3102-121 024 ՕՕ 01 2003 թ. 1721000 1721000 21600

16. ԳԱԶ-3102-121 097 ՕՕ 01 2003 թ. 1840000 1840000 21600

17. ԳԱԶ-3102-121 058 ՕՕ 01 2003 թ. 1878000 1878000 21600

ԸՆԴԱՄԵՆԸ 23021000 367200

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։