«Վավերացնում եմ»
Հայաստանի Հանրապետության
Նախագահ Ռ. Քոչարյան
21 նոյեմբերի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
21 նոյեմբերի 2001 թվականի N 1147
քաղ. Երևան
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի «ա» կետին և «Աղետի գոտու վերականգնման համալիր ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Հայաստանի Հանրապետության 2001 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի NN 5 և 7 հավելվածներում կատարել վերաբաշխում` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
2. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գնումների գործակալությանը` սահմանված կարգով ապահովել Գյումրու Գարեգին Նժդեհի 5ա շենքի շինարարության կապալառու կազմակերպության հետ համապատասխան պայմանագրի կնքումը` հաշվի առնելով սույն որոշման 1-ին կետում նշված NN 1 և 2 հավելվածների համաձայն կատարված վերաբաշխումը:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ա. Մարգարյան
Հավելված N 1
ՀՀ կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 21-ի N 1147 որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
Բյուջետային ծախսեր
գործառական
դասակարգման Ծրագրերի և դրանք իրականացնողների
անվանումները (ըստ օբյեկտների) Ընդամենը`
ծախսեր`
(մլն դրամ) Կապիտալ
ծախսեր`
ընդամենը որից`
խումբը ենթախումբը կապիտալ
շինարարության
ծախսեր նախագծա-
հետազոտական
ծախսեր
ՀՀ Շիրակի մարզպետարան
այդ թվում`
04 03 1. Կրթական օբյեկտների շինարարություն
ք. Գյումրի, N 9 դպրոց 59,2 59,2 59,2
08 02 1. Բնակարանային շինարարություն
բ/շ Գ. Նժդեհի 5ա (ամրացում, վերականգնում) -59,2 -59,2 -59,2
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան
Հավելված N 2
ՀՀ կառավարության 2001 թվականի
նոյեմբերի 21-ի N 1147 որոշման
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 7 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ
Մարզը, օբյեկտը Կապիտալ ներդրումները
(մլն դրամ) Գործարկվող
հզորությունը* քանակը
ՀՀ Շիրակի մարզ
1. Բնակարանային շինարարություն
ք. Գյումրի, բ/շ Գ. Նժդեհի 5ա (ամրացում) -59,2
II. Կրթական օբյեկտների շինարարություն
ք. Գյումրի, N 9 դպրոց 59,2
* Հզորություն` բնակարան (քառ. մ), դպրոցներ (աշ./տեղ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Մ. Թոփուզյան