ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
8 մայիսի 2014 թվականի N 393-Ա
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետի`
1. Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հատուկ կայանատեղեր ապահովելու և անհրաժեշտ վայրերում կանգառ թույլատրելու վերաբերյալ խնդիրներն ուսումնասիրելու և դրանց լուծմանն ուղղված առաջարկություններ մշակելու նպատակով ստեղծել աշխատանքային խումբ և հաստատել դրա անհատական կազմը` համաձայն հավելվածի:
2. Աշխատանքային խմբի ղեկավարին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում աշխատանքային խմբի անդամների հետ համատեղ քննարկել զբոսաշրջության ոլորտի մասնավոր հատվածի կողմից ներկայացված առաջարկությունները և սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություններ՝
1) Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար հատուկ անվճար կայանատեղիների կազմակերպման վերաբերյալ.
2) Երևան քաղաքում զբոսաշրջային ավտոբուսների և միկրոավտոբուսների համար անհրաժեշտ վայրերում կանգառ թույլատրելու վերաբերյալ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. մայիսի 8
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
մայիսի 8-ի N 393-Ա
որոշման
Ա Ն Հ Ա Տ Ա Կ Ա Ն Կ Ա Զ Մ
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՄԲԻ
Ս. Ավետիսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ (աշխատանքային խմբի ղեկավար)
Մ. Ապրեսյան - ՀՀ էկոնոմիկայի նախարարության աշխատակազմի զբոսաշրջության վարչության պետ
Կ. Կոստանյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ՃԵԿՀ բաժնի պետ, ոստիկանության փոխգնդապետ
Հ. Նավասարդյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի տրանսպորտի վարչության պետ (համաձայնությամբ)
Ա. Մուրադյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետի տեղակալ (համաձայնությամբ)
Մ. Բարաղամյան - Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի մշակույթի և տուրիզմի վարչության տուրիզմի բաժնի պետ (համաձայնությամբ)
Գ. Ամատունի - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարության աշխատակազմի տրանսպորտի վարչության տեխնիկական քաղաքականության բաժնի գլխավոր մասնագետ
Կ.Դավոյան - «Հայաստանի ներգնա տուրօպերատորների միություն» իրավաբանական միության նախագահ (համաձայնությամբ)
Լ. Բախշինյան - Հայ զբոսավարների «Գիլդիա» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Հակոբյան - Հայաստանի հյուրանոցների ասոցիացիայի նախագահ (համաձայնությամբ)
Ռ. Գրիգորյան - «Ռումեա» գայթակղիչ ճամփորդությունների ակումբ» ՍՊԸ-ի նախագահ (համաձայնությամբ)
Գ. Նիկողոսյան - «Էլիտ Բասս» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Աբգարյան - «Արկա Քարս» ՍՊԸ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան