Հոդված 6
Հոդված 6
Գաղտնի տեղեկատվության օգտագործում
Պայմանավորվող կողմերի կողմից փոխանակվող տեղեկատվությունը որակվում է որպես ոչ գաղտնի տեղեկատվություն կամ գաղտնի տեղեկատվություն:
Գաղտնի տեղեկատվություն փոխանցող Պայմանավորվող կողմը մյուս Պայմանավորվող կողմի համար հստակեցնում է այդպիսի տեղեկատվության օգտագործման կարգը և բնույթը: Գաղտնի տեղեկատվությունը օգտագործում են միայն Պայմանավորվող կողմերի իրավասու պետական մարմինները և այլ մարմինները` իրենց վերաբերող մասով: Առանց տեղեկատվություն տրամադրող Պայմանավորվող կողմի գրավոր համաձայնության` գաղտնի տեղեկատվությունը ենթակա չէ փոխանցման երրորդ անձանց:
Պայմանավորվող կողմերն ապահովում են սույն Համաձայնագրի շրջանակներում ստացված ցանկացած տեղեկատվության պաշտպանությունը` ազգային օրենսդրությանը համապատասխան: