Հոդված 10
Հոդված 10
Եզրափակիչ դրույթներ
Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Պայմանավորվող կողմերի` դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին վերջին գրավոր ծանուցումը դիվանագիտական ուղիներով ստանալու օրվանից:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Համաձայնագիրը մյուս Պայմանավորվող կողմին դիվանագիտական ուղիներով ծանուցագիր ուղարկելու միջոցով: Սույն Համաձայնագիրն ուժի մեջ է մնում այդպիսի ծանուցագիր ստանալուց հետո վեց ամսվա ընթացքում:
Կատարված է Երևան քաղաքում 2013 թվականի մայիսի 13-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերեն և ռուսերեն, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են: Սույն Համաձայնագրի տեքստի մեկնաբանության հետ կապված տարաձայնություններ առաջանալու դեպքում որպես հիմք ընդունվում է ռուսերեն տեքստը:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. սեպտեմբերի 14-ին