Հոդված 2
Հոդված 2
Իրավասու մարմիններ
Սույն Համաձայնագրի իրագործումը պետք է իրականացվի Պայմանավորվող կողմերի հետևյալ իրավասու մարմինների կողմից.
Բելառուսի Հանրապետությունում՝ Բելառուսի Հանրապետության արտակարգ իրավիճակների նախարարություն.
Հայաստանի Հանրապետությունում` Հայաստանի Հանրապետության Կառավարությանն առընթեր Միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտե:
Յուրաքանչյուր Պայմանավորվող կողմ պետք է մյուս Պայմանավորվող կողմին անհապաղ տեղեկացնի իրավասու մարմինների և իրենց պաշտոնական կոնտակտային կետերի փոփոխությունների մասին:
Սույն Համաձայնագրի դրույթների հաջող իրականացման նպատակով Պայմանավորվող կողմերը կարող են ստեղծել հանձնաժողովներ, աշխատանքային խմբեր, անցկացնել խորհրդակցություններ և կազմել լրացուցիչ արձանագրություններ: