Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 3

Տեղեկատվության փոխանակում

Պայմանավորվող կողմերը տեղեկատվություն են փոխանակում.

Շահագործման մեջ գտնվող միջուկային տեղակայանքների, ինչպես նաև իրենց պետությունների տարածքներում նախագծված կամ կառուցման մեջ գտնվող, շահագործման հանձնվող, շահագործումից հանելու գործընթացում գտնվող կամ արդեն իսկ շահագործումից հանված միջուկային տեղակայանքների վերաբերյալ.

Ռադիոակտիվ նյութերի արտահոսքի թույլատրելի ռիսկի մակարդակը գերազանցող միջուկային տեղակայանքների և համապատասխան գործունեության ձևերի իրականացման վերաբերյալ:

Պայմանավորվող կողմերը շուտափույթ կերպով միմյանց տեղեկացնում են իրենց պետությունների տարածքներում միջուկային անվտանգության և ճառագայթային պաշտպանության տեղակայանքների կամ գործունեության հետ կապված բոլոր էական փոփոխությունների մասին:

Սույն հոդվածին համապատասխան տեղեկատվություն ստացող Պայմանավորվող կողմն իրավասու է դիմելու մյուս Պայմանավորվող կողմին` հետագա ճշգրտումների նպատակով:

Այն դեպքում, երբ փոխանցման ենթակա տեղեկատվությունը սույն հոդվածին համապատասխան, Պայմանավորվող կողմի կողմից որակվում է որպես գաղտնի տեղեկատվություն, դրա տրամադրումը մյուս Կողմին կարող է մերժվել կամ փոխանցվել սույն Համաձայնագրի 6-րդ հոդվածում սահմանված կարգով:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։