Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏՒ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՐԻՇԱ ԲԱՂԻՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մայիսի 2014 թվականի N 465-Ա

ԳՐԻՇԱ ԲԱՂԻՅԱՆԻՆ ՓԱՐԻԶ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`

1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարի առաջին տեղակալ Գրիշա Բաղիյանին 2014 թվականի մայիսի 26-30-ը գործուղել Փարիզ (Ֆրանսիայի Հանրապետություն)՝ Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակների համաշխարհային համագումարի 82-րդ գլխավոր նստաշրջանին մասնակցելու համար:

2. Ընդունել ի գիտություն, որ Գրիշա Բաղիյանի` Փարիզ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Գրիշա Բաղիյանի՝ Փարիզ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնելը։

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. մայիսի 20

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։