Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

15 մայիսի 2014 թվականի N 521-Ա

«ԳՅՈՒՄՐՈՒ ՏԵԽՆՈՊԱՐԿ» ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԲԱԺՆԵՏԵՐԵՐԻ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԺՈՂՈՎՈՒՄ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԼՈՒԾԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ ՈՐՈՇՄԱՆԸ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 67-րդ, 68-րդ հոդվածներով և 27-րդ հոդվածի 3-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում հավանություն տալ ընկերության լուծարման մասին որոշմանը:

2. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին՝ ապահովել պետական բաժնեմասի լիազորված ներկայացուցչի մասնակցությունը «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության բաժնետերերի ընդհանուր ժողովում ընկերության լուծարման և այդ գործընթացից բխող որոշումների ընդունման համար:

3. Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարին, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին՝ «Գյումրու տեխնոպարկ» փակ բաժնետիրական ընկերության լուծարման հանձնաժողովի կազմում առաջադրել համապատասխան ներկայացուցիչների թեկնածություններ:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. մայիսի 19

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։