ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
6 մարտի 2014 թվականի N 167-Ա
2014 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան` 2014 թվականին հայ մշակույթի, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների և նշանակալից իրադարձությունների նշումը նախապատրաստելու նպատակով`
1. Ստեղծել հոբելյանական հանձնաժողովներ և հաստատել դրանց անհատական կազմերը` համաձայն NN 1, 2, 3 և 4 հավելվածների:
(1-ին կետը փոփ. 03.04.14 N 261-Ա)
2. 2014 թվականին հոբելյանների նշման հետ կապված մշակութային միջոցառումների ծախսերն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարությանը մշակութային միջոցառումների իրականացման համար նախատեսված հատկացումների հաշվին` ծախսերի նախահաշիվները համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարի հետ:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Տ. Սարգսյան
2014 թ. մարտի 6
Երևան
Հավելված N 1
ՀՀ վարչապետի 2014 թ.
մարտի 6-ի N 167-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑՈՒ 400-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Վ. Հակոբյան - ՀՀ Սյունիքի մարզպետ
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Իսահակյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Թամրազյան - «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Տեր-Սարգսյան - «Ոսկան Երևանցի տպագրատուն» արտադրահրատարակչական բաժնետիրական ընկերության նախագահ (համաձայնությամբ)
Տ. Զարգարյան - «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան
Հավելված N 2
ՀՀ վարչապետի 2014 թ.
մարտի 6-ի N 167-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ԹՈՐՈՍ ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ 150-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ն. Սարգսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ճարտարապետության պետական կոմիտեի նախագահ
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Աղասյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի արվեստի ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Մ. Մինասյան - «Հայաստանի ճարտարապետների միություն» ՀԿ-ի նախագահ (համաձայնությամբ)
Հ. Թոքմաջյան - «Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարան» հիմնադրամի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Աբրոյան - ՀՀ մշակույթի նախարարության աշխատակազմի պատմության և մշակույթի հուշարձանների պահպանության գործակալության պետ
Հ. Սիմոնյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Գրիգորյան - Ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան
Հավելված N 3
ՀՀ վարչապետի 2014 թ.
մարտի 6-ի N 167-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Հ. Նաղդալյան - ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ (համաձայնությամբ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Վ. Մովսիսյան - ՀՀ Նախագահին առընթեր Սևանա լճի հիմնախնդիրների հանձնաժողովի նախագահ (համաձայնությամբ)
Ա. Իսահակյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Մ. Տեր-Գուլանյան - արձակագիր (համաձայնությամբ)
Շ. Դավթյան - «Համո Սահյան» գիտամշակութային կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Գ. Բաղդասարյան - քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ (համաձայնությամբ)
Ն. Սահյան - Համո Սահյանի որդին (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը խմբ. 03.04.14 N 261-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան
Հավելված N 4
ՀՀ վարչապետի 2014 թ.
մարտի 6-ի N 167-Ա
որոշման
ա ն հ ա տ ա կ ա ն Կ Ա Զ Մ
ՀՈՎՀԱՆՆԵՍ ՇԻՐԱԶԻ 100-ԱՄՅԱԿԻ ՆՇՈՒՄԸ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՂ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Տ. Սարգսյան - ՀՀ վարչապետ (հանձնաժողովի նախագահ)
Ա. Գևորգյան - ՀՀ փոխվարչապետ, ՀՀ տարածքային կառավարման նախարար
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար
Տ. Մարգարյան - Երևանի քաղաքապետ (համաձայնությամբ)
Ռ. Մարտիրոսյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ (համաձայնությամբ)
Ֆ. Ցոլակյան - ՀՀ Շիրակի մարզպետ
Ռ. Ջաղինյան - Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ (համաձայնությամբ)
Ս. Բալասանյան - Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ)
Ա. Իսահակյան - «ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտ» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Կ. Վարդանյան - «Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան» ՊՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Է. Միլիտոնյան - «Հայաստանի գրողների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Ս. Մուրադյան - գրականագետ, Երևանի պետական համալսարանի հայ գրականության ամբիոնի վարիչ (համաձայնությամբ)
Ա. Պապանյան - «Գյումրու Հ. Շիրազի հուշատուն-թանգարան» ՀՈԱԿ-ի տնօրեն (համաձայնությամբ)
Վ. Շիրազ - Հովհաննես Շիրազի որդին (համաձայնությամբ)
Ա. Միրզախանյան - ՀՀ կառավարության աշխատակազմի սոցիալական վարչության պետ (հանձնաժողովի քարտուղար)
(հավելվածը լրաց. 03.04.14 N 261-Ա)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան