Անցնել բովանդակությանը

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆՈՒՄ ՀՀ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀՀ-ՈՒՄ ԹՈՒՐՔՄԵՆՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՏԵՂԱԿԱՅՄԱՆ ՀԱՄԱՐ ՀՈՂԱՏԱՐԱԾՔՆԵՐԻ ՓՈԽԱԴԱՐՁԱԲԱՐ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՄԱՍԻՆ

Համաձայնագիրընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1

Կողմերը հավասարության հիմունքով, երկարաժամկետ` 49 տարի ժամկետով, վարձակալության կտրամադրեն շենքերի և շինությունների կառուցման համար նախատեսված հողատարածքներ, որոնք բացառապես պետք է օգտագործվեն դեսպանությունների համար. Հայաստանի Հանրապետության դեպքում` Թուրքմենստանում, Թուրքմենստանի Հանրապետության դեպքում` Հայաստանի Հանրապետությունում` ք. Երևանում և ք. Աշգաբադում, նշված տարածքների օգտագործման համար ամրագրելով տարեկան 1 (մեկ) ԱՄՆ դոլար վարձավճար:

Սույն հոդվածի համաձայն` տրամադրվող հողատարածքների հասցեները կնշվեն միջկառավարական արձանագրության մեջ: Հողատարածքների ստույգ գտնվելու վայրը և սահմանները կնշվեն համապատասխան հատակագծերում: Սույն հոդվածում նշված արձանագրությունը և հատակագծերը կհանդիսանան սույն Համաձայնագրի բաղկացուցիչ մասը:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։