Հոդված 19
Հոդված 19
Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի միջազգային պայմանագրերի ուժի մեջ մտնելու համար իրենց համապատասխան ազգային օրենսդրություններով սահմանված ընթացակարգերը կատարելու մասին դիվանագիտական ուղիներով Կողմերի կողմից՝ միմյանց ուղղված վերջին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից։
Սույն Համաձայնագրի տևողությունը 5 (հինգ) տարի է, որը ենթակա է ժամկետի ինքնաբերաբար երկարաձգման նույն տևողությամբ հաջորդական ժամանակահատվածներով, եթե Կողմերից մեկը դիվանագիտական ուղիներով գրավոր չծանուցի մյուս Կողմին սույն Համաձայնագիրը չեղյալ հայտարարելու իր մտադրության մասին՝ համապատասխան ժամկետը լրանալուց 6 (վեց) ամիս առաջ։
Կատարված է Մադրիդում 2013 թվականի հունիսի 17-ին` երկու բնօրինակով, յուրաքանչյուրը՝ հայերենով, իսպաներենով և անգլերենով, ընդ որում՝ բոլոր տեքստերն էլ հավասարազոր են:
Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 2013թ. նոյեմբերի 8-ին