Անցնել բովանդակությանը

ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 203-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

16 մայիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 51014224

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏ

30 ապրիլի 2014 թ.

ք. Իջևան N 47-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶՊԵՏԻ 2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի ԹԻՎ 203-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2014 թվականի մարտի 27-ի թիվ 321-Ն որոշումը.

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ.

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության առողջապահական պետական ոչ առևտրային կազմակերպությունների և հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմնի ընտրության (նշանակման) մրցույթի կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2007 թվականի հունվարի 29-ի թիվ 6-Ն և Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2007 թվականի հունվարի 29-ի թիվ 7-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 203-Ն որոշման հավելվածի 3-րդ կետի 1-ին ենթակետի «ը» պարբերության «65 տարին» բառերից հետո լրացնել «իսկ հարյուր տոկոս` պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերությունների տնօրենների դեպքում` չի լրացել թեկնածուի կենսաթոշակային տարիքը.» բառերով:

2. Սույն որոշման դրույթները չեն տարածվում մինչև սույն որոշումն ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի 2011 թվականի դեկտեմբերի 19-ի N 203-Ն որոշմամբ հաստատված կարգով ընտրված (նշանակված)` Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետարանի ենթակայության հարյուր տոկոս՝ պետությանը սեփականության իրավունքով պատկանող բաժնեմաս ունեցող առողջապահական բաժնետիրական ընկերության գործադիր մարմինների (տնօրեններ) վրա՝ մինչև սահմանված կարգով նրանց լիազորությունների ժամկետի ավարտը:

3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Ա. Ղուլարյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։