Անցնել բովանդակությանը

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 99-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-06-12-ից մինչև 2017-01-01։
ամբողջ փաստաթուղթըգործել է մինչև 2017-01-01Բացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

12 մայիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 60014219

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

30 ապրիլի 2014 թ.

ք. Երևան N 107-Ն

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2005 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 22-Ի N 99-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի 38-րդ հոդվածը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 1-ին մասը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2005 թվականի հուլիսի 22-ի «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջները հաստատելու մասին» N 99-Ն որոշման 1-ին կետի «ա» ենթակետով հաստատված N 1 հավելվածում՝ «Շիրակ-ջրմուղկոյուղի» փակ բաժնետիրական ընկերության կողմից կենցաղային կարիքների համար խմելու ջրի մատակարարմանը ներկայացվող սպասարկման որակի նվազագույն պահանջներում (այսուհետ՝ Պահանջներ), կատարել հետևյալ փոփոխությունները.

1) Պահանջների 1.1-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.1 Ընկերությունը պարտավոր է, իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն, Գյումրի քաղաքում`

1) բոլոր սպառողներին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 4-ժամյա ջրամատակարարմամբ.

2) սպառողների առնվազն 75,8 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից բոլոր սպառողներին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 6-ժամյա ջրամատակարարմամբ.

3) սպառողների առնվազն 71,2 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 94,0 տոկոսին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.

4) սպառողների առնվազն 59,0 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 82,5 տոկոսին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 12-ժամյա ջրամատակարարմամբ.

5) սպառողների առնվազն 42,3 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 72,5 տոկոսին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.

6) սպառողների առնվազն 28,1 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից սպառողների առնվազն 50,0 տոկոսին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:».

2) Պահանջների 1.2-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«1.2 Ընկերությունը պարտավոր է, իր կողմից հրապարակված ջրամատակարարման գրաֆիկի համաձայն, իր սպասարկման տարածքում՝ բացառությամբ Գյումրի քաղաքի՝

1) բոլոր սպառողներին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել նվազագույնը 8-ժամյա ջրամատակարարմամբ.

2) սպառողների առնվազն 91,6 տոկոսին ժամը 7.00 -24.00 -ն ընկած ժամանակահատվածում ապահովել անընդհատ ջրամատակարարմամբ.

3) սպառողների առնվազն 90,0 տոկոսին, իսկ 2015 թվականի մայիսի 1-ից բոլոր սպառողներին ապահովել 24-ժամյա ջրամատակարարմամբ:».

3) Պահանջների 4-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«4. Ընկերության կողմից մատակարարվող խմելու ջրի ճնշումը պետք է բավարարի Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեի 2003 թվականի ապրիլի 17-ի «Ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնները հաստատելու մասին» N 047-Ն հրամանի 1-ին կետով հաստատված՝ ջրամատակարարման համակարգերի ջրատարների, ջրմուղի ցանցերի և ջրի մաքրման կայանների տեխնիկական շահագործման կանոնների 4-րդ կետով սահմանված պահանջներին:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

ՀՀ հանրային ծառայությունները

կարգավորող հանձնաժողովի անդամ Ս. Արաբաջյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։