Հոդված 1
Հոդված 1.
«Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում՝
1) տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«արհեստագործական ուսումնարան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արհեստագործական կրթական ծրագիր.».
2) տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«քոլեջ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագիր.»: