Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ՀԱՏՈՒԿ ՔՆՆՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2014-06-28-ից մինչև 2021-10-23։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2021-10-23Բացել ARLIS-ում

Հոդված 1.

«Հատուկ քննչական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2007 թվականի նոյեմբերի 28-ի ՀՕ-255-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում`

1) 1-ին մասի երկրորդ պարբերությունը «որպես տուժող» բառերից հետո լրացնել «, ինչպես նաև ցանկացած այլ քրեական գործ, եթե դրա փաստական հանգամանքներով պայմանավորված` առկա է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտություն» բառերով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 5.1-ին մասով.

«5.1. Հատուկ քննչական ծառայությունում վարվում է հատուկ քննչական ծառայության գործունեության վերաբերյալ վիճակագրություն, որի հիման վրա յուրաքանչյուր կիսամյակ կազմվում են վիճակագրական հաշվետվություններ:

Վիճակագրության վարման համար պարտադիր վիճակագրական դասակարգիչները, վիճակագրական տվյալների (տեղեկությունների) ցանկը և վիճակագրական հաշվետվությունների բովանդակության նկարագրությունը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:».

3) 6-րդ մասի «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողով և» բառերը հանել, իսկ նույն մասը «Հանրապետության Նախագահին» բառերից հետո լրացնել «և Հայաստանի Հանրապետության կառավարություն» բառերով:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։