ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ Ը
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԳՈՒՄԱՐՄԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ ՆՍՏԱՇՐՋԱՆԻ ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը որոշում է.
1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «ա» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն
կատարելու մասին Պ-486 -07.04.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` Էդմոն Մարուքյան
2. «Հայաստանի Հանրապետության զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրքը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-488 -08.04.2014-ՊԱ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
3. «Քաղաքացիական կացության ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ
կատարելու մասին Կ-491 -11.04.2014-ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
4. ա) «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում լրացում և փոփոխություն
կատարելու մասին Կ-495 -18.04.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին Կ-495.1 -18.04.2014-ՏՀ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
5. ա) «Փախստականների և ապաստանի մասին»
Հայաստանի Հանրապետության օրենքում
փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին Կ-500 -23.04.2014, 06.06.2014 -ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
բ) «Պետական տուրքի մասին» Հայաստանի
Հանրապետության օրենքում փոփոխություններ
կատարելու մասին Կ-500.1 -23.04.2014, 06.06.2014 -ՊԻ-010/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
6. «Շահումով խաղերի և խաղատների մասին»
Հայաստանի Հանրապետության
օրենքում լրացումներ կատարելու մասին Պ-460 -12.03.2014-ՏՀ-010/0
Հեղինակներ` Էդմոն Մարուքյան,
Ալեքսանդր Արզումանյան
2. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «բ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել հետևյալ հարցերը, որոնց վերաբերյալ համապատասխան գլխադասային մշտական հանձնաժողովները չեն ներկայացրել դրական եզրակացություն.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
3. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության օրենքի 36-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» կետի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի հինգերորդ գումարման հինգերորդ նստաշրջանի օրակարգում լրացուցիչ ընդգրկել պարտադիր և ըստ անհրաժեշտության քննարկվող հետևյալ հարցերը.
Հարցի անվանումը Կոդը և հեղինակները
1. Հայաստանի Հանրապետության
2013 թվականի պետական բյուջեի
կատարման տարեկան
հաշվետվությունը հաստատելու մասին Կ-507 -30.04.2014-ՖՎ-011/0
Հեղինակ` ՀՀ կառավարություն
2. ՀՀ սահմանադրական դատարանի
անդամ նշանակելու մասին
3. Միջազգային պայմանագրերի վավերացում.
1. 2011 թվականի հոկտեմբերի 28-ին
Մոսկվայում ստորագրված
«Բժշկական նշանակության
արտադրանքի կեղծման և հանրային
առողջության համար վտանգ ներկայացնող
նմանատիպ հանցագործությունների մասին»
Եվրոպայի խորհրդի կոնվենցիա Ն-535 -27.05.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
2. «2012 թվականի մայիսի 30-ին
Աշգաբատում ստորագրված,
Երկրաբաշխության, քարտեզագրության,
կադաստրի և Երկրի հեռահար խորաչափման
ոլորտում ԱՊՀ մասնակից պետությունների
փոխգործակցության մասին» 1992 թվականի
հոկտեմբերի 9-ի համաձայնագրում
փոփոխություններ կատարելու մասին»
արձանագրություն Ն-536 -27.05.2014-ԱՀ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
3. Հայաստանի Հանրապետության և Եվրոպական
ներդրումային բանկի միջև 2013 թվականի
նոյեմբերի 7-ին և 2013 թվականի նոյեմբերի 18-ին
ստորագրված «Հայաստանի «Հյուսիս-Հարավ»
ճանապարհային միջանցք» ֆինանսական պայմանագիր Ն-539 -05.06.2014-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
4. Հայաստանի Հանրապետության և Ասիական
զարգացման բանկի միջև 2014 թվականի
մարտի 11-ին ստորագրված վարկային
համաձայնագիր (ընդհանուր գործողություններ)
(Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի
ներդրումային ծրագիր-Ծրագիր 3) Ն-540 -05.06.2014-ԱՀ,ՖՎ-011/0
Ներկայացնող` ՀՀ Նախագահ
Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ Գ. Սահակյան
9 հունիսի 2014 թվականի,
քաղ. Երևան
ԱԺՈ-117-Ն