Հոդված 11
Հոդված 11.
Օրենսգրքի 423-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 423. Վճռաբեկ դատարանի որոշման օրինական ուժի մեջ մտնելը
1. Վճռաբեկ դատարանի` գործի քննության արդյունքներով կայացված որոշումն օրինական ուժի մեջ է մտնում դատական նիստերի դահլիճում հրապարակման պահից, վերջնական է և ենթակա չէ բողոքարկման։
2. Վճռաբեկ դատարանի` սույն օրենսգրքի 414.1 հոդվածի 1-ին և 2-րդ մասերով և 414.3 հոդվածով նախատեսված որոշումներն օրինական ուժի մեջ են մտնում կայացման պահից, վերջնական են և ենթակա չեն բողոքարկման:»։