«Գրանցված է»
ՀՀ արդարադատության
նախարարության կողմից
24 հունիսի 2014 թ.
Պետական գրանցման թիվ 60314245
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
19 մայիսի 2014 թ. թիվ 21-Ն
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
«ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 1-ՉԱՐՏԵՐ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 4-Ի ԹԻՎ 15-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով, 14-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերով, ինչպես նաև «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի առաջին մասի առաջին կետի ա) ենթակետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» Ձև 1-չարտեր (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» Ձև 1-չարտեր (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
3. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2013 թվականի հոկտեմբերի 4-ի ««Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» Ձև 1-չարտեր (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևն ու լրացման հրահանգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի նոյեմբերի 7-ի թիվ 37-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» թիվ 15-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2015 թվականի հունվարի 1-ից:
Նախագահ Ս. Մնացականյան
Հավելված 1
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի
թիվ 21-Ն որոշման
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ
ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
20 թ. __________________
(եռամսյակ) ՁԵՎ 1-չարտեր
(եռամսյակային)
Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի (2000թ. ապրիլի 4-ի, ՀՕ-48)
Հաշվետվության ներկայացման ժամկետը`
մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը
Ներկայացնում է_______________________________________________________________
(անվանումը)
Գտնվելու վայրը _________________________________________________________ I__I__I__I__I
(գործունեության իրականացման վայրը) (փոստային դասիչ)
Մարզը ____________________________________________________________________ I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Համայնքը / Վարչական շրջանը ______________________________________________ I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Փաստացի գործունեության հիմնական տեսակը____________________________________
___________________________________________________________________ I__I__I__I__I__I
(լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)
Պետական գրանցման համարը I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I
Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I__I__I__I__I__I__I__I__I
Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) I__I__I__I__I__I__I__I__I
Հեռախոսահամար(ներ) __________________________________________________
Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________
ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է ՕՐԵՆՔՈՎ
Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև պետական վիճակագրություն իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է պատասխանատվություն՝ օրենքով սահմանված կարգով:
1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ավիացիայի ինքնաթիռներով
Ցուցանիշները Չափի
միավորը Տողի համարը Հաշվետու եռամսյակ Ըստ ինքնաթիռների տեսակների
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 110
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 111
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 112
որից` մեկնել են ''-'' 112.1
Փոխադրվել են բեռներ և փոստ հազար
տոննա 113
դրանից` առաքվել են ''-'' 113.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 114
Սահմանային ուղևորա-շրջանառությունը ''-'' 115
Փաստացի բեռնաշրջանա-ռությունը հազար
տոննա-կմ 116
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 117
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 118
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 120
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 121
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 122
որից` մեկնել են ''-'' 122.1
Փոխադրվել են բեռներ և փոստ հազար
տոննա 123
դրանից` առաքվել են ''-'' 123.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 124
Սահմանային ուղևորաշրջանառությունը ''-'' 125
Փաստացի բեռնաշրջանառությունը հազար
տոննա-կմ 126
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 127
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 128
2) Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 130
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 131
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 132
որից` մեկնել են ''-'' 132.1
Փոխադրվել են բեռներ և փոստ հազար
տոննա 133
դրանից` առաքվել են ''-'' 133.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 134
Սահմանային ուղևորաշրջանառությունը ''-'' 135
Փաստացի բեռնաշրջանառությունը հազար
տոննա-կմ 136
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 137
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 138
3) Ներհանրապետական փոխադրումներ
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 140
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 141
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 142
որից` մեկնել են ''-'' 142.1
Փոխադրվել են բեռներ և փոստ հազար
տոննա 143
դրանից` առաքվել են ''-'' 143.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 144
Սահմանային ուղևորաշրջանառությունը ''-'' 145
Փաստացի բեռնաշրջանառությունը հազար
տոննա-կմ 146
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 147
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 148
2. Վարձակալած ինքնաթիռներով չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին
Ցուցանիշները Չափի
միավորը Տողի համարը Հաշվետու եռամսյակ Ըստ ինքնաթիռների տեսակների
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 210
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 211
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 212
որից` մեկնել են ''-'' 212.1
Փոխադրվել են բեռներ և փոստ հազար
տոննա 213
դրանից` առաքվել են ''-'' 213.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 214
Սահմանային ուղևորա-շրջանառությունը ''-'' 215
Փաստացի բեռնաշրջանա-ռությունը հազար
տոննա-կմ 216
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 217
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 218
1) Այդ թվում` Հայաստանի Հանրապետության և այլ երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 220
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 221
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 222
որից` մեկնել են ''-'' 222.1
Փոխադրվել են բեռներ և փոստ հազար
տոննա 223
դրանից` առաքվել են ''-'' 223.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 224
Սահմանային ուղևորաշրջանառությունը ''-'' 225
Փաստացի բեռնաշրջանառությունը հազար
տոննա-կմ 226
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 227
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 228
2) Հայաստանի Հանրապետության և Անկախ Պետությունների Համագործակցության երկրների միջև
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 230
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 231
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 232
որից` մեկնել են ''-'' 232.1
Փոխադրվել են բեռներ և փոստ հազար
տոննա 233
դրանից` առաքվել են ''-'' 233.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 234
Սահմանային ուղևորաշրջանառությունը ''-'' 235
Փաստացի բեռնաշրջանառությունը հազար
տոննա-կմ 236
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 237
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 238
3) Ներհանրապետական փոխադրումներ
Ա Բ Գ 1 2 3 4 5 6
Կատարված է ինքնաթիռ-կմ հազար ինքնաթիռ-կմ 240
Ինքնաթիռների չվերթների քանակը միավոր 241
Փոխադրվել են ուղևորներ հազար մարդ 242
որից` մեկնել են ''-'' 242.1
Փոխադրվել են բեռներ և փոստ հազար
տոննա 243
դրանից` առաքվել են ''-'' 243.1
Փաստացի ուղևորաշրջանառությունը միլիոն
ուղևոր-կմ 244
Սահմանային ուղևորաշրջանառությունը ''-'' 245
Փաստացի բեռնաշրջանառությունը հազար
տոննա-կմ 246
Փաստացի տոննա-կիլոմետրաժը ''-'' 247
Սահմանային տոննա-կիլոմետրաժը ''-'' 248
Ղեկավար _______________________ _____________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ այլ լիազորված անձ) _______________________ _______________________
(Ազգանուն, անուն) (Ստորագրություն)
« _ _ »___ ___20___թ.
Հավելված 2
ՀՀ վիճակագրության պետական
խորհրդի 2014 թվականի մայիսի 19-ի
թիվ 21-Ն որոշման
Հ Ր Ա Հ Ա Ն Գ
«ՉԱՐՏԵՐԱՅԻՆ ՉՎԵՐԹՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ԳԾՈՎ ԿԱՏԱՐՎԱԾ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ»
ՁԵՎ 1-ՉԱՐՏԵՐ (ԵՌԱՄՍՅԱԿԱՅԻՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
1. Սույն հրահանգը սահմանում է «Չարտերային չվերթների և դրանց գծով կատարված աշխատանքների մասին» Ձև 1-չարտեր (եռամսյակային) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` Հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, որն այդ մասին նախապես իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թվականի հոկտեմբերի 3-ի թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայությանը` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրերով սահմանված ժամկետներում և պարբերականությամբ:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված այլ հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
II. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
5. Ոչ կանոնավոր չվերթներ (չարտերային) են համարվում չարտերային (պատվերով) թռիչքները և հատուկ չվերթները, այսինքն` պայմանագրային հիմունքներով իրականացվող չվերթները, որոնք չեն արտահայտված կանոնավոր փոխադրումներում, ինչպես նաև զբոսաշրջային չվերթները:
6. Կատարված է ինքնաթիռ-կմ ցուցանիշը որոշվում է չվերթների քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
7. Շահագործական հեռավորությունը տվյալ չվերթի կետերի միջև ընկած հեռավորությունն է:
8. Ինքնաթիռների չվերթների քանակը ներկայացնում է ինքնաթիռների մեկնումների և ժամանումների թվի հանրագումարը:
9. Փոխադրվել են ուղևորներ ցուցանիշը ներկայացնում է ՀՀ օդանավակայաններից մեկնած և ՀՀ օդանավակայաններ ժամանած ուղևորների քանակը:
10. Փոխադրվել են բեռ և փոստ ցուցանիշը ներառում է բոլոր տեսակի ինքնաթիռներով փոխադրված բեռները (նաև` վճարովի ուղեբեռները) և փոստը:
11. Փաստացի ուղևորաշրջանառություն ցուցանիշը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում տեղափոխված ուղևորների փաստացի քանակի և այդ չվերթի համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալի հանրագումարը:
12. Սահմանային ուղևորաշրջանառություն ցուցանիշը ներկայացնում է ուղևորների համար նախատեսված ինքնաթիռների բազկաթոռների քանակի և տվյալ ինքնաթիռի թռիչքի համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալի հանրագումարը:
13. Փաստացի բեռնաշրջանառությունը որոշվում է յուրաքանչյուր չվերթով փոխադրված բեռների փաստացի քանակի և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարով:
14. Փաստացի տոննա-կիլոմետրաժ ցուցանիշը ներկայացնում է տոննա-կիլոմետրաժների հանրագումարը՝ ըստ փոխադրումների և ինքնաթիռների տեսակների:
15. Ուղևորատար տոննա-կիլոմետրաժը ստացվում է ուղևոր-կիլոմետրը 0,09 գործակցով բազմապատկելու միջոցով:
16. Բեռնատար (փոստային) տոննա-կիլոմետրաժը ներկայացնում է յուրաքանչյուր չվերթի ընթացքում բեռի և համապատասխան թռիչքի շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը:
17. Սահմանային տոննա-կիլոմետրաժ ցուցանիշը ներկայացնում է յուրաքանչյուր ինքնաթիռի սահմանային բեռնման (բեռնատարողության) և համապատասխան շահագործական հեռավորության արտադրյալների հանրագումարը: