Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7.

Օրենքի 64-րդ հոդվածում`

1) 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«2. Կառավարիչը պարտավոր է ունենալ` իր այլ գործառնական ստորաբաժանումներից անկախ ներքին աուդիտի ստորաբաժանում (այսուհետ` ներքին աուդիտ), նշանակել իր գործառնական ստորաբաժանումներից և դրանց աշխատակիցներից անկախ աշխատակիցներ կամ ներքին աուդիտի գործառույթները պայմանագրով պատվիրակել անկախ աուդիտորին: Ներքին աուդիտի ղեկավարը և անդամները (այսուհետ` ներքին աուդիտորներ) պետք է բավարարեն կառավարչի ղեկավարների նկատմամբ սույն օրենքով սահմանված պահանջները: Ներքին աուդիտոր չեն կարող լինել կառավարչի կառավարման մարմնի անդամը, այլ ղեկավարը և աշխատակիցը, ինչպես նաև կառավարչի ղեկավարների կամ այլ աշխատակիցների հետ փոխկապակցված անձը:

Սույն մասը չի սահմանափակում ներքին աուդիտի գործառույթի իրականացումը կառավարչի հետ, «Արժեթղթերի շուկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, միևնույն խմբին պատկանող ֆինանսական կազմակերպության ներքին աուդիտորի կողմից:».

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ մասով.

«11. Կառավարչի մոտ վերստուգիչ հանձնաժողով չի ստեղծվում:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։