Հոդված 11
Հոդված 11.
Օրենքի 92-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«2. Կառավարիչն իր վերաբերյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում է «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն: Կառավարիչն իր կողմից կառավարվող ֆոնդերի վերաբերյալ հրապարակվող ֆինանսական հաշվետվությունները կազմում և ներկայացնում է Կենտրոնական բանկի կողմից ընդունելի և միջազգային պրակտիկայում նման ֆոնդերի համար ընդունված սկզբունքներին համապատասխան:»: