Հոդված 3
Հոդված 3.
Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«1. Կառավարիչը յուրաքանչյուր աշխատանքային օր հաշվարկում և հրապարակում է իր կողմից կառավարվող բաց ֆոնդի փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները: Ընդ որում, յուրաքանչյուր աշխատանքային օր հրապարակվող փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքը, տեղաբաշխման և հետգնման գները պետք է արտահայտեն տվյալ ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) սահմանված պահի (կտրման պահ) դրությամբ դրա արժեքը (գինը): Կտրման պահը չի կարող լինել ավելի վաղ, քան հրապարակման օրվան նախորդող աշխատանքային օրվա վերջը: Ֆոնդի կանոններով (կանոնադրությամբ) նախատեսված դեպքերում օրվա տարբեր ժամանակահատվածների համար կարող է իրականացվել փայի (բաժնետոմսի) հաշվարկային արժեքի, տեղաբաշխման և հետգնման գների առանձին հաշվարկ և հրապարակում: Կենտրոնական բանկի նորմատիվ իրավական ակտով կարող են սահմանվել սույն մասով նախատեսված հրապարակման առավելագույն ժամկետներ:»: