Հոդված 5
Հոդված 5.
Օրենքի 7-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.
«4) «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված անհատ ձեռնարկատիրոջ դեպքում նաև`
ա. «Հաստատագրված վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված հաստատագրված վճարներով հարկվող կամ «Արտոնագրային վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հավելված 7-ի ցանկում ընդգրկված կամ «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված շրջանառության հարկով հարկվող գործունեության տեսակներով զբաղված համարվելու ժամանակահատվածի սկիզբը և ավարտը,
բ. վճարված հաստատագրված վճարի, արտոնագրային վճարի կամ շրջանառության հարկի չափը` ըստ ամիսների,
գ. վճարված սոցիալական վճարի չափը` ըստ ամիսների,
դ. Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներից նրա համար (օգտին) փոխանցված կուտակային հատկացումների չափը, կուտակային հատկացումները փոխանցելու օրը, ամիսը և տարին.»: