Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀՀ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2014 թվականի N 603-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏՐԱՆՍՊՈՐՏԻ ԵՎ ԿԱՊԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆԸ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 19-րդ հոդվածի 3-րդ կետին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ-2) շրջանակներում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողի օտարման և տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի ավելացում՝ համաձայն N 1 հավելվածի:

2. Սույն որոշման 1-ին կետով հաստատված բյուջեի միջոցների ավելացմամբ նախատեսված փոխհատուցումներն իրականացնելու նպատակով 2014 թվականի առաջին կիսամյակում Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման կազմակերպություն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը տրամադրելու համար հատկացնել 958,825.6 հազ. դրամ՝ Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին` բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման հետևյալ հոդվածներով`

1) «Այլ ընթացիկ դրամաշնորհներ» (4639) հոդվածով` 676,432.5 հազ. դրամ.

2) «Այլ հարկեր» (4822) հոդվածով` 265,131.1 հազ. դրամ.

3) «Մասնագիտական ծառայություններ» (4241) հոդվածով` 11,602.0 հազ. դրամ.

4) «Այլ ծախսեր» (4241) հոդվածով` 5,660.0 հազ. դրամ:

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի դեկտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության 2014 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1414-Ն որոշման 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն N 2 հավելվածի:

4. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ սույն որոշման 2-րդ կետով նախատեսված գումարը Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարությանը հատկացնել սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում:

5. Հայաստանի Հանրապետության տրանսպորտի և կապի նախարարին՝ օտարման գործընթացի ընթացքում վերագնահատում կամ ճշգրտում պահանջող դեպքերի համար փոխհատուցման լրացուցիչ միջոցներ հատկացնելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություններ համապատասխան գնահատման հաշվետվությունների հիման վրա:

6. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հունիսի 20

Երևան

Հավելված N 1

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 12-ի N 603-Ն որոշման

Հյուսիս-Հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի (Տրանշ-2) շրջանակներում Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի հողի օտարման Եվ տարաբնակեցման ծրագրի փոխհատուցման ամփոփ բյուջեի ավելացումԸ

(հազ. դրամ)

1. Փոխհատուցման բյուջե 1,524,312.5

2. Մասնագիտական ծառայություններ (գնահատում, տեղազննում, չափագրում և այլն) 11,602.0

3. Նոտարական և գրանցման ծախսեր 300.0

4. Դատական ծախսեր 360.0

5. Չնախատեսված ծախսեր 5,000.0

6. Օտարման արդյունքում ծագող հարկեր 265,131. 1

7. Ընդամենը 1,806,705.6

8. Առկա մնացորդ 847,880.0

9. Անհրաժեշտ գումար (պակասորդ) 958,825.6

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Հավելված N 2

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 12-ի N 603-Ն որոշման

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 19-Ի N 1414-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.20 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ

(հազ. դրամ)

Չափորոշիչներ Ցուցանիշների փոփոխությունը

( ավելացումները նշված են դրական նշանով)

ոչ ֆինանսական ցուցանիշներ ֆինանսական ցուցանիշներ

առաջին կիսամյակ ինն ամիս տարի առաջին

կիսամյակ ինն

ամիս տարի

ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները

Ծրագրային դասիչը Անվանումը

Ասիական զարգացման բանկի աջակցությամբ իրականացվող Հյուսիս-հարավ տրանսպորտային միջանցքի զարգացման ծրագրի կառավարման և համակարգման ծառայություններ (Տրանշ 2)

Նկարագրությունը

Հողերի օտարման և տարաբնակեցման ծրագիր

1049 ԱԾ16

Շահառուների քանակը X X X

Գումարը (հազ. դրամ) X X X 958,825.6 958,825.6 958,825.6

Տրանսֆերտի վճարման հաճախականությունը X X

Շահառուների ընտրության չափանիշները

ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 26-ի «Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության վարչական սահմաններում գտնվող որոշ տարածքների նկատմամբ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչելու մասին» N 1186-Ն որոշում

Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է քաղաքականության միջոցառումը

Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագիր

Վերջնական արդյունքի նկարագրությունը

ՀՀ կառավարության 2013 թվականի հունիսի 9-ի N 1139-Ն որոշմամբ հաստատված` Տրանշ 2 (Աշտարակ - Թալին) ճանապարհահատվածի հողերի օտարման և տարաբնակեցման ծրագրի իրականացումը

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։