Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2014 թվականի N 599-Ն

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅԱՆ ԵՎ ՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՐԻՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի միջև 2011 թվականի հունիսի 1-ին ստորագրված վարկային համաձայնագրով նախատեսված պարտավորությունների կատարման նպատակով, ինչպես նաև ղեկավարվելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ, 7-րդ և 8-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագրի (այսուհետ` ծրագիր) իրականացման շահը գերակայում է օտարման ենթակա սեփականության սեփականատերերի շահերից՝ հետևյալ հիմնավորումներով`

1) ծրագիրն ունի համապետական կարևոր նշանակություն, քանի որ նպաստում է էներգետիկ անվտանգության և սպառողների էլեկտրամատակարարման հուսալիության բարձրացմանը.

2) ծրագրի արդյունավետ իրականացումը չի կարող ապահովվել` առանց կառուցվող էլեկտրահաղորդման գծերի ուղեգծի միջանցքի սահմաններում սեփականության որոշ օբյեկտների օտարման, քանի որ էլեկտրահաղորդման գծի հենարանների տեղակայման համար անհրաժեշտ են հողատարածքներ:

2. Թույլատրել օտարվող սեփականություն ձեռք բերող` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությանը (այսուհետ՝ ձեռք բերող) սույն որոշման հավելվածում նշված կոորդինատներին համապատասխանող ուղեգծի յուրաքանչյուր կողմից 10 մետր լայնությամբ տարածք ներառող միջանցքի սահմաններում իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ, ընդերքի հետազոտական աշխատանքներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:

3. Սահմանել, որ՝

1) օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրության իրականացման ժամկետը երկու ամիս է` սկսած սույն որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից.

2) սեփականության օտարման գործընթացն սկսելու վերջնական ժամկետը 2015 թվականի օգոստոսի 1-ն է.

3) սեփականության օտարման գործառույթների իրականացումը համակարգող լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունն է (այսուհետ՝ լիազոր մարմին).

4) պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանվում են «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի հիման վրա՝ լիազոր մարմնի և ձեռք բերողի միջև կնքված պայմանագրին համապատասխան (պայմանագիրը կցվում է):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հունիսի 20

Երևան

Հավելված

ՀՀ կառավարության 2014 թվականի

հունիսի 12-ի N 599-Ն որոշման

ԿՈՈՐԴԻՆԱՏՆԵՐ

ՎԵՐԱԿԱՌՈՒՑՄԱՆ ԵՎ ԶԱՐԳԱՑՄԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԲԱՆԿԻ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՄԲ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ «ԷԼԵԿՏՐԱՄԱՏԱԿԱՐԱՐՄԱՆ ՀՈՒՍԱԼԻՈՒԹՅՈՒՆ» ՎԱՐԿԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԿԱՌՈՒՑՎՈՂ 220 ԿՎ ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՀԱՂՈՐԴՄԱՆ ԳԾԻ ՈՒՂԵԳԾԻ

NN

ը/կ Գծի անվանումը, բեկման համարը «ՅուԹիԷմ» կոորդինատներ «ՎիՋիԷս» կոորդինատներ

շեղումը դեպի հյուսիս (մետր) շեղումը դեպի արևելք (մետր) լայնական երկայնական

1. «Հրազդան» ՋԷԿ

2. Նորադուզ, 1 4489923,29 479095,680 40.0 33'35.32"N 44.0 45'11.04"E

3. Նորադուզ, 2 4490031,621 479215,874 40.0 33'38.83"N 44.0 45'16.13"E

4. Նորադուզ, 3 4490277,906 479643,650 40.0 33'45.23"N 44.0 45'34.31"E

5. Նորադուզ, 4 4489330,757 481307,991 40.0 33'16.28"N 44.0 46'45.17"E

6. Նորադուզ, 5 4489228,551 481496,521 40.0 33'12.98"N 44.0 46'53.21"E

7. Նորադուզ, 6 4488887,112 482129,949 40.0 33'1.97"N 44.0 47'20.16"E

8. Նորադուզ, 7 4488552,386 482749,170 40.0 32'51.16"N 44.0 47'46.56"E

9. Նորադուզ, 8 4488337,530 483146,907 40.0 32'44.21"N 44.0 48'3.46"E

10. Նորադուզ, 9 4488184,759 483430,129 40.0 32'39.27"N 44.0 48'15.54"E

11. Նորադուզ, 10 4488068,500 484107,647 40.0 32'35.56"N 44.0 48'44.34"E

12. Նորադուզ, 11 4484281,436 491606,691 40.0 30'33.13"N 44.0 54'3.32"E

13. Նորադուզ, 12 4483839,654 492129,919 40.0 30'18.81"N 44.0 54'25.57"E

14. Նորադուզ, 13 4482753,805 493042,800 40.0 29'43.62"N 44.0 55'4.40"E

15. Նորադուզ, 14 4482406,637 496678,858 40.0 29'32.45"N 44.0 57'38.88"E

16. Նորադուզ, 15 4480814,404 502582,458 40.0 28'40.83"N 45.0 1'49.66"E

17. Նորադուզ, 16 4474979,030 506192,235 40.0 25'31.51"N 45.0 4'22.78"E

18. Նորադուզ, 17 4474100,720 507972,092 40.0 25'2.95"N 45.0 5'38.28"E

19. Նորադուզ, 18 4468714,185 511223,707 40.0 22'8.13"N 45.0 7'55.89"E

20. Նորադուզ, 19 4468457,241 511454,647 40.0 21'59.78"N 45.0 8'5.67"E

21. «Կամո» ենթակայան

22. Լիճք, 1 4467367,241 511815,97 40.0 21'24.41"N 45.0 8'20.91"E

23. Լիճք, 2 4467146,653 511889,082 40.0 21'17.24"N 45.0 8'24.03"E

24. Լիճք, 3 4466633,14 512060,67 40.0 21'0.60"N 45.0 8'31.25"E

25. Լիճք, 4 4466378,599 512221,165 40.0 20'52.32"N 45.0 8'38.05"E

26. Լիճք, 5 4466226,77 512482,264 40.0 20'47.37"N 45.0 8'49.11"E

27. Լիճք, 6 4465803,000 512675,000 40.0 20'33.64"N 45.0 8'57.26"E

28. Լիճք, 7 4463589,812 514179,016 40.0 19'21.75"N 45.0 10'0.83"E

29. Լիճք, 8 4463276,492 514063,608 40.0 19'11.60"N 45.0 9'55.89"E

30. Լիճք, 9 4459232,232 515967,811 40.0 17'0.32"N 45.0 11'16.20"E

31. Լիճք, 10 4454662,438 516836,574 40.0 14'32.04"N 45.0 11'52.57"E

32. Լիճք, 11 4450841,273 514975,746 40.0 12'28.23"N 45.0 10'33.49"E

33. Լիճք, 12 4448044,444 514416,921 40.0 10'57.55"N 45.0 10'9.61"E

34. Լիճք, 13 4446527,658 514533,543 40.0 10'8.34"N 45.0 10'14.44"E

35. Լիճք, 14 4445573,036 514836,992 40.0 9'37.38"N 45.0 10'27.17"E

36. Լիճք, 15 4444808,844 515498,544 40.0 9'12.52"N 45.0 10'55.09"E

37. Լիճք, 16 4444955,118 516469,917 40.0 9'17.23"N 45.0 11'36.15"E

38. Լիճք, 17 4444850,986 517362,497 40.0 9'13.76"N 45.0 12'13.88"E

39. Լիճք, 18 4444839,28 519317,89 40.0 9'13.25"N 45.0 13'36.52"E

40. Լիճք, 19 4444698,731 519556,936 40.0 9'8.65"N 45.0 13'46.60"E

41. Լիճք, 20 4444391,715 519616,109 40.0 8'58.69"N 45.0 13'49.11"E

42. «Լիճք» ենթակայան

43. Վարդենիս, 1 4444286,996 519605,247 40.0 8'55.29"N 45.0 13'48.63"E

44. Վարդենիս, 2 4444188,603 519502,316 40.0 8'52.12"N 45.0 13'44.27"E

45. Վարդենիս, 3 4443983,6 519526,111 40.0 8'45.46"N 45.0 13'45.26"E

46. Վարդենիս, 4 4437782,2 521778,4 40.0 5'24.14"N 45.0 15'19.68"E

47. Վարդենիս, 5 4437713,503 522069,385 40.0 5'21.87"N 45.0 15'31.96"E

48. Վարդենիս, 6 4437136,951 523014,458 40.0 5'3.07"N 45.0 16'11.80"E

49. Վարդենիս, 7 4435293,645 523280,251 40.0 4'3.27"N 45.0 16'22.79"E

50. Վարդենիս, 8 4429058,16 520574,679 40.0 0'41.29"N 45.0 14'27.84"E

51. Վարդենիս, 9 4428172,806 521096,467 40.0 0'12.50"N 45.0 14'49.76"E

52. Վարդենիս, 10 4425751,836 520815,636 39.0 58'54.00"N 45.0 14'37.63"E

53. Վարդենիս, 11 4423239,274 519639,343 39.0 57'32.63"N 45.0 13'47.77"E

54. Վարդենիս, 12 4422085,109 519456,062 39.0 56'55.21"N 45.0 13'39.93"E

55. Վարդենիս, 13 4421858,44 519241,68 39.0 56'47.87"N 45.0 13'30.85"E

56. Վարդենիս, 14 4420838,394 518996,281 39.0 56'14.77"N 45.0 13'20.42"E

57. Վարդենիս, 15 4420293,473 519373,941 39.0 55'57.10"N 45.0 13'36.24"E

58. Վարդենիս, 16 4419432,242 520038,388 39.0 55'29.11"N 45.0 14'4.17"E

59. Վարդենիս, 17 4418894,388 520199,299 39.0 55'11.65"N 45.0 14'10.89"E

60. Վարդենիս, 18 4418520,226 520427,095 39.0 54'59.50"N 45.0 14'20.45"E

61. Վարդենիս, 19 4418184,77 520319,219 39.0 54'48.61"N 45.0 14'15.86"E

62. Վարդենիս, 20 4417612,787 520667,436 39.0 54'30.03"N 45.0 14'30.46"E

63. Վարդենիս, 21 4416230,053 520883,504 39.0 53'45.18"N 45.0 14'39.39"E

64. Վարդենիս, 22 4415837,184 520691,298 39.0 53'32.45"N 45.0 14'31.26"E

65. Վարդենիս, 23 4415610,011 520715,329 39.0 53'25.09"N 45.0 14'32.25"E

66. Վարդենիս, 24 4415062,37 521140,2 39.0 53'7.27"N 45.0 14'50.08"E

67. Վարդենիս, 25 4415008,886 521815,998 39.0 53'5.46"N 45.0 15'18.49"E

68. Վարդենիս, 26 4414487,183 522289,205 39.0 52'48.52"N 45.0 15'38.39"E

69. Վարդենիս, 27 4412810,057 523416,896 39.0 51'54.01"N 45.0 16'25.62"E

70. Վարդենիս, 28 4412252,768 523839,946 39.0 51'35.87"N 45.0 16'43.35"E

71. Վարդենիս, 29 4411728,049 524301,176 39.0 51'18.83"N 45.0 17'2.72"E

72. Վարդենիս, 30 4410422,393 524739,142 39.0 50'36.42"N 45.0 17'20.98"E

73. Վարդենիս, 31 4409069,052 524750,46 39.0 49'52.54"N 45.0 17'21.26"E

74. Վարդենիս, 32 4408652,802 525312,262 39.0 49'38.95"N 45.0 17'44.84"E

75. Վարդենիս, 33 4406977,915 525072,95 39.0 48'44.65"N 45.0 17'34.52"E

76. Վարդենիս, 34 4406392,388 525410,696 39.0 48'25.63"N 45.0 17'48.65"E

77. Վարդենիս, 35 4405775,048 525699,837 39.0 48'5.59"N 45.0 18'0.72"E

78. Վարդենիս, 36 4404224,777 526094,243 39.0 47'15.24"N 45.0 18'17.11"E

79. Վարդենիս, 37 4403816,693 526599,211 39.0 47'1.95"N 45.0 18'38.28"E

80. Վարդենիս, 38 4403265,197 526711,273 39.0 46'44.06"N 45.0 18'42.91"E

81. Վարդենիս, 39 4403152,953 526913,252 39.0 46'40.38"N 45.0 18'51.38"E

82. Վարդենիս, 40 4401106,623 527336,25 39.0 45'33.96"N 45.0 19'8.86"E

83. «Եղեգնաձոր» ենթակայան

84. Վայք, 1 4400635,306 527505,837 39.0 45'18.67"N 45.0 19'15.89"E

85. Վայք, 2 4400265,013 527710,104 39.0 45'6.64"N 45.0 19'24.45"E

86. Վայք, 3 4399916,048 527726,35 39.0 44'55.32"N 45.0 19'25.07"E

87. Վայք, 4 4399615,309 527902,038 39.0 44'45.53"N 45.0 19'32.42"E

88. Վայք, 5 4399348,602 528125,99 39.0 44'36.85"N 45.0 19'41.75"E

89. Վայք, 6 4398828,901 529666,112 39.0 44'19.79"N 45.0 20'46.41"E

90. Վայք, 7 4398939,404 530066,176 39.0 44'23.34"N 45.0 21'3.23"E

91. Վայք, 8 4398501,694 531381,126 39.0 44'8.96"N 45.0 21'58.41"E

92. Վայք, 9 4398267,459 531481,967 39.0 44'1.36"N 45.0 22'2.57"E

93. Վայք, 10 4397905,306 532444,948 39.0 43'49.49"N 45.0 22'42.96"E

94. Վայք, 11 4397839,748 532787,892 39.0 43'47.30"N 45.0 22'57.36"E

95. Վայք, 12 4397633,143 532958,32 39.0 43'40.60"N 45.0 23'4.51"E

96. Վայք, 13 4397481,681 533253,15 39.0 43'35.62"N 45.0 23'16.87"E

97. Վայք, 14 4396152,935 536488,79 39.0 42'52.04"N 45.0 25'32.50"E

98. Վայք, 15 4395590,361 536891,493 39.0 42'33.75"N 45.0 25'49.31"E

99. Վայք, 16 4395415,269 537866,863 39.0 42'27.92"N 45.0 26'30.22"E

100. Վայք, 17 4395480,374 538098,792 39.0 42'29.99"N 45.0 26'39.97"E

101. Վայք, 18 4396250,958 538775,883 39.0 42'54.86"N 45.0 27'8.57"E

102. Վայք, 19 4397183,011 540602,802 39.0 43'24.81"N 45.0 28'25.51"E

103. Վայք, 20 4397363,775 541272,31 39.0 43'30.54"N 45.0 28'53.69"E

104. Վայք, 21 4397163,996 542802,765 39.0 43'23.78"N 45.0 29'57.91"E

105. Վայք, 22 4396117,156 545992,293 39.0 42'49.25"N 45.0 32'11.64"E

106. Վայք, 23 4396272,696 547633,65 39.0 42'53.95"N 45.0 33'20.60"E

107. Վայք, 24 4396996,798 549274,041 39.0 43'17.10"N 45.0 34'29.71"E

108. Վայք, 25 4396611,137 550366,171 39.0 43'4.39"N 45.0 35'15.47"E

109. Վայք, 26 4397386,901 553080,664 39.0 43'28.93"N 45.0 37'9.68"E

110. Վայք, 27 4396893,539 554735,129 39.0 43'12.56"N 45.0 38'19.05"E

111. Վայք, 28 4396374,732 556004,994 39.0 42'55.43"N 45.0 39'12.19"E

112. Վայք, 29 4396544,112 556296,16 39.0 43'0.88"N 45.0 39'24.51"E

113. Վայք, 30 4396211,34 557045,754 39.0 42'49.90"N 45.0 39'55.86"E

114. Վայք, 31 4396331,652 557284,167 39.0 42'53.73"N 45.0 40'5.94"E

115. Վայք, 32 4395689,84 559144,31 39.0 42'32.45"N 45.0 41'23.84"E

116. Վայք, 33 4395129,299 559036,308 39.0 42'14.32"N 45.0 41'19.13"E

117. Վայք, 34 4394398,449 558575,87 39.0 41'50.72"N 45.0 40'59.54"E

118. Վայք, 35 4393200,386 559208,433 39.0 41'11.71"N 45.0 41'25.73"E

119. Վայք, 36 4392431,648 561146,296 39.0 40'46.27"N 45.0 42'46.83"E

120. Վայք, 37 4391483,636 563982,812 39.0 40'14.78"N 45.0 44'45.54"E

121. Վայք, 38 4391651,136 564188,77 39.0 40'20.17"N 45.0 44'54.24"E

122. Վայք, 39 4392275,944 566740,069 39.0 40'39.71"N 45.0 46'41.58"E

123. Վայք, 40 4392693,46 568068,54 39.0 40'52.90"N 45.0 47'37.50"E

124. Վայք, 41 4392295,654 569981,772 39.0 40'39.42"N 45.0 48'57.62"E

125. Վայք, 42 4390377,287 572316,106 39.0 39'36.51"N 45.0 50'34.88"E

126. Վայք, 43 4390221,291 574035,202 39.0 39'30.92"N 45.0 51'46.95"E

127. Վայք, 44 4388148,104 575909,782 39.0 38'23.10"N 45.0 53'4.73"E

128. Վայք, 45 4386906,547 578379,092 39.0 37'42.01"N 45.0 54'47.81"E

129. Վայք, 46 4383071,553 582092,066 39.0 35'36.38"N 45.0 57'21.83"E

130. Վայք, 47 4382910,253 582192,887 39.0 35'31.12"N 45.0 57'25.95"E

131. Վայք, 48 4381626,734 579817,769 39.0 34'50.29"N 45.0 55'45.83"E

132. Վայք, 49 4380659,483 579138,255 39.0 34'19.15"N 45.0 55'16.96"E

133. Վայք, 50 4380508,684 578717,653 39.0 34'14.39"N 45.0 54'59.25"E

134. Վայք, 51 4380707,713 578426,265 39.0 34'20.94"N 45.0 54'47.14"E

135. «Սպանդարյան» ՀԷԿ

136. Որոտան-1, 1 4381721,076 583442,895 39.0 34'52.12"N 45.0 58'17.81"E

137. Որոտան-1, 2 4381564,152 585079,683 39.0 34'46.45"N 45.0 59'26.35"E

138. Որոտան-1, 3 4381749,628 585204,069 39.0 34'52.41"N 45.0 59'31.68"E

139. Որոտան-1, 4 4381338,941 589712,234 39.0 34'37.42"N 46.0 2'40.42"E

140. Որոտան-1, 5 4377271,738 598688,385 39.0 32'21.97"N 46.0 8'54.42"E

141. Որոտան-1, 6 4375627,001 599863,73 39.0 31'28.17"N 46.0 9'42.75"E

142. Որոտան-1, 7 4373319,659 603196,792 39.0 30'11.90"N 46.0 12'1.03"E

143. Որոտան-1, 8 4369435,955 610465,013 39.0 28'2.69"N 46.0 17'3.01"E

144. Որոտան-1, 9 4369182,584 610492,446 39.0 27'54.47"N 46.0 17'3.99"E

145. Որոտան-1, 10 4367303,603 612948,01 39.0 26'52.39"N 46.0 18'45.60"E

146. Որոտան-1, 11 4367097,834 613261,561 39.0 26'45.56"N 46.0 18'58.57"E

147. Որոտան-1, 12 4366958,178 613681,128 39.0 26'40.85"N 46.0 19'16.05"E

148. «Շինուհայր» ենթակայան

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Դ. Հարությունյան

ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

ՕՏԱՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽՆԱԿԱՆ ՈՒՍՈՒՄՆԱՍԻՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԵՎ «ԲԱՐՁՐԱՎՈԼՏ ԷԼԵԿՏՐԱՑԱՆՑԵՐ» ՓԲԸ-Ի ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ, ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

ք. Երևան «____»______________ 2014 թվականի

Հայաստանի Հանրապետությունը (այսուհետ` Պետություն), ի դեմս Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության, որի անունից կանոնադրության հիման վրա հանդես է գալիս` Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանը, մի կողմից, և «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը (այսուհետ` Ձեռքբերող), ի դեմս գլխավոր տնօրեն Սահակ Աբրահամյանի, որը գործում է ընկերության կանոնադրության հիման վրա, մյուս կողմից (այսուհետ, առանձին` Կողմ, համատեղ Կողմեր), հիմք ընդունելով «Հասարակության և պետության կարիքների համար սեփականության օտարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ` Օրենք) 8-րդ հոդվածի 3-րդ մասը, կնքեցին սույն պայմանագիրը (այսուհետ` Պայմանագիր) հետևյալի մասին:

1. ՊԱՅՄԱՆԱԳՐՈՒՄ ՕԳՏԱԳՈՐԾՎԱԾ ՀԻՄՆԱԿԱՆ ՀԱՍԿԱՑՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1) Ծրագիր` «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ-ի կողմից Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի աջակցությամբ իրականացվող «Էլեկտրամատակարարման հուսալիություն» վարկային ծրագիր, որը նախատեսում է «Հրազդան» ՋԷԿ-ը «Շինուհայր» ենթակայանին միացնող 220 կՎ բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծի կառուցում:

2) Ուսումնասիրվող տարածք` Ծրագրի շրջանակներում կառուցվող գծի ուղեգծի միջանցք (ուղեգծի յուրաքանչյուր կողմից 10 մետր լայնությամբ տարածք ներառող միջանցք):

3) Որոշում` Ուսումնասիրվող տարածքում օրենքով սահմանված կարգով նախնական ուսումնասիրություն իրականացնելու մասին Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում:

4) Արձանագրություն` օտարման ենթակա սեփականության նկարագրության արձանագրություն:

5) Սեփականատեր` օտարման ենթակա սեփականության սեփականատեր և/կամ այդ սեփականության նկատմամբ գույքային իրավունք ունեցող անձ:

2. ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԱՌԱՐԿԱՆ

Ձեռքբերողը պարտավորվում է Օրենքով, Որոշմամբ և Պայմանագրով սահմանված կարգով ու ժամկետներում ուսումնասիրվող տարածքի սահմաններում իրականացնել օտարման ենթակա սեփականության նախնական ուսումնասիրություն` կատարել չափագրումներ, նկարահանումներ, ընդերքի հետազոտական աշխատանքներ և կազմել օտարման ենթակա սեփականության օբյեկտների նկարագրության արձանագրությունները:

3. ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

1) Ձեռքբերողը պարտավոր է Օրենքի 8-րդ հոդվածի 2-րդ մասի համապատասխան կատարել ուսումնասիրության գործընթացի ընթացքում առաջացած ծախսերը:

2) Ձեռքբերողը պարտավոր է Օրենքի 8-րդ հոդվածի 9-րդ մասի համապատասխան փոխհատուցել ուսումնասիրության ընթացքում կատարված գործողությունների հետևանքով Սեփականատերերին պատճառված վնասները:

3) Ձեռքբերողը պարտավոր է Արձանագրության մեկ օրինակը, այն կազմելուց հետո ոչ ուշ, քան երեք օրվա ընթացքում, պատշաճ ձևով ուղարկել Սեփականատիրոջը:

4) Պետությունը իրավունք ունի Ձեռքբերողից պարբերաբար պահանջել ներկայացնելու տեղեկատվություն` Պայմանագրային պարտավորությունների կատարման ընթացքի մասին:

4. ԿՈՂՄԵՐԻ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

Կողմերն իրենց իրավասության սահմաններում Օրենքի, Որոշման կամ Պայմանագրի պայմանների չկատարման կամ ոչ պատշաճ կատարման համար պատասխանատվություն են կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

5. ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ (ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ)

1) Պայմանագրով ստանձնած պարտականությունները մասամբ կամ ամբողջովին չկատարելու համար Կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա անհաղթահարելի ուժի, այսինքն` հրդեհների, ջրհեղեղների, երկրաշարժերի, պատերազմների, ռազմական գործողությունների և համանման այլ հանգամանքների հետևանք է հանդիսացել և, եթե այդ հանգամանքները Պայմանագրի կնքման պահին անկանխատեսելի բնույթ են կրել, ի հայտ են եկել պայմանագրի կնքման ամսաթվից հետո և անմիջականորեն ազդել են դրա կատարման վրա:

2) Անհաղթահարելի ուժի հանգամանքների առաջացման դեպքում Կողմերի պարտավորությունների կատարման ժամկետները հետաձգվում են այդ հանգամանքների և դրանց հետևանքների գործողության ժամանակին համաչափ: Կողմը, որի համար վերոհիշյալ պատճառներով Պայմանագրով պարտավորությունների կատարումն անհնարին է դարձել, պարտավոր է գրավոր տեղեկացնել մյուս Կողմին նման հանգամանքների առաջացման կամ վերանալու մասին 3 (երեք) աշխատանքային օրվա ընթացքում:

3) Եթե անհաղթահարելի ուժի գործողությունը շարունակվում է 2 (երկու) ամսվա ընթացքում, ապա Կողմերը պետք է քննարկեն Պայմանագրով ստանձնած պարտավորությունների հետագա կատարման հնարավորության կամ Պայմանագրի լուծման հարցը, այդ մասին Պայմանագրում կատարելով համապատասխան փոփոխություն կամ լրացում:

6. ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

1) Պայմանագրում ցանկացած փոփոխություն և լրացում վավեր է (բացառությամբ կողմի գտնվելու վայրի հասցեի), եթե դրանք կատարված են գրավոր և ստորագրված Կողմերի լիազոր ներկայացուցիչների կողմից: Պայմանագրում Կողմի գտնվելու հասցեի փոփոխությունը համարվում է կատարված այդ մասին մյուս Կողմին պատշաճ ձևով ծանուցելու պահից:

2) Պայմանագիրը կազմված է հավասարազոր 3 (երեք) օրինակից, մեկ օրինակը պահվում է Հայաստանի Հանրապետության կառավարությունում և մեկական օրինակ Կողմերի մոտ:

3) Պայմանագիրն ուժի մեջ է մտնում Որոշումն ուժի մեջ մտնելու պահից և գործում է մինչև Կողմերի պարտավորությունների կատարման ավարտը:

7. ԿՈՂՄԵՐԻ ՎԱՎԵՐԱՊԱՅՄԱՆՆԵՐԸ ԵՎ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

«Պետություն» «Ձեռքբերող»

Հայաստանի Հանրապետության

էներգետիկայի և բնական պաշարների

նախարարություն

ՀՀ, ք. Երևան, Հանրապետության

Հրապարակ, Կառավարական տուն 2. «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» ՓԲԸ

ՀՀ, ք. Երևան, Զոր. Անդրանիկի 1

Նախարար

__________________ Ա. Մովսիսյան

ստորագրություն Գլխավոր տնօրեն

_________________ Ս. Աբրահամյան

ստորագրություն

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։