Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

12 հունիսի 2014 թվականի N 593-Ա

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆԻՆ ՊԱՐՏԱԴԻՐ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ԶՈՐԱԿՈՉԻՑ ՏԱՐԿԵՏՈՒՄ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

«Զինապարտության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 2-րդ կետին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հակոբ Սամվելի Քոչարյանին (ծնվ.` 1988 թվականի սեպտեմբերի 26-ին, բնակության վայրը՝ քաղ. Վանաձոր, Տարոն 4, 10-4 բն.: 2014 թվականին ընդունվել է ԱՄՆ-ի Քլիվլենդի համալսարանի օրդինատուրա) պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տալ տարկետում` մինչև ուսումնառության ավարտը` 2015 թվականի ամառային զորակոչը:

2. Ընդունել ի գիտություն, որ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության և Հակոբ Քոչարյանի միջև կնքվել է պայմանագիր, որում ամրագրված է Հակոբ Քոչարյանի պարտավորությունը՝ ուսումնառությունն ավարտելուց հետո երկու տարի ծառայել Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում` ըստ մասնագիտության:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հունիսի 18

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։