Անցնել բովանդակությանը

ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ՈՐՈՇՈՒՄԸ ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀՀ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

7 հոկտեմբերի 2013 թվականի N 894-Ա

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 5-րդ կետի և Եվրասիական զարգացման բանկի հիմնադրման համաձայնագրով հաստատված Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության 14-րդ հոդվածի 3-րդ կետի`

Հաստատել Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարար Գ. Խաչատրյանին բանկի խորհրդում քվեարկելու համար տրվող հրահանգները` համաձայն հավելվածի:

(որոշումը փոփ. 10.06.14 N 526-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. հոկտեմբերի 7

Երևան

Հավելված

ՀՀ վարչապետի 2013 թ.

հոկտեմբերի 7-ի N 894-Ա

որոշման

Հ Ր Ա Հ Ա Ն Գ Ն Ե Ր

ԵՎՐԱՍԻԱԿԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴՈՒՄ ՔՎԵԱՐԿԵԼՈՒ ՀԱՄԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼԻԱԶՈՐ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉԻՆ ՏՐՎՈՂ

1. Եվրասիական զարգացման բանկի խորհրդում Հայաստանի Հանրապետության լիազոր ներկայացուցչին`

1) Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալի ավելացման հարցի կապակցությամբ քվեարկել` ցպահանջ վճարման ենթակա` յուրաքանչյուրը` 1000 ԱՄՆ-ի դոլար անվանական արժեքով, 5484300 հատի չափով Եվրասիական զարգացման բանկի լրացուցիչ բաժնետոմսերի թողարկման եղանակով Եվրասիական զարգացման բանկի թողարկման համար թույլատրելի կապիտալի մինչև 7000000000 ԱՄՆ-ի դոլար ավելացման օգտին.

2) Եվրասիական զարգացման բանկի լրացուցիչ բաժնետոմսերի բաժանորդագրման պայմանների հաստատման հարցի կապակցությամբ քվեարկել` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրական կապիտալի մեծության մասով փոփոխություններ կատարելու առնչությամբ դրանց` բանկի բաժնետերերի միջև համամասնորեն բաժանման օգտին.

3) Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու հարցի կապակցությամբ քվեարկել` Եվրասիական զարգացման բանկի կանոնադրության մեջ փոփոխություններ կատարելու օգտին:

Հայաստանի Հանրապետության

կառավարության աշխատակազմի

ղեկավար-նախարար Վ. Գաբրիելյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։