Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ ԳՈՒՅՔ ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

21 մարտի 2013 թվականի N 254-Ա

Գույք ԱՄՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(վերնագիրը փոփ. 12.06.14 N 604-Ա)

Ղեկավարվելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին ու 2-րդ մասերով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի օգոստոսի 8-ի N 1315-Ն որոշման 6-րդ կետը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան (Պոլիտեխնիկ)» պետական ոչ առևտրային կազմակերպությանն ամրացված` Երևան քաղաքի Կորյունի 16 հասցեում գտնվող ուսումնական մասնաշենքի աջակողմյան թևից 22,31 քառ. մետր մակերեսով, 632,26 հազ. դրամ սկզբնական ու 148,72 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` երկհարկանի, և 74,89 քառ. մետր մակերեսով, 2122,36 հազ. դրամ սկզբնական ու 499,22 հազ. դրամ հաշվեկշռային արժեքով` միհարկանի շինություններն ու դրանց զբաղեցրած և սպասարկման նպատակով պետական սեփականություն հանդիսացող հողամասից 205 քառ. մետր մակերեսով հողամասը (այսուհետ՝ գույք) հետ վերցնել և այն անժամկետ, անհատույց օգտագործման իրավունքով ամրացնել Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարության «Երևանի կամերային պետական թատրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը՝ սահմանված կարգով նշված շինությունները քանդելու և դահլիճ կառուցելու նպատակով:

(1-ին կետը լրաց., փոփ. 12.06.14 N 604-Ա)

2. (կետն ուժը կորցրել է 12.06.14 N 604-Ա)

3. (կետն ուժը կորցրել է 12.06.14 N 604-Ա)

4. Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարարին` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետի հետ համատեղ դահլիճի կառուցման աշխատանքների ավարտից հետո եռամսյա ժամկետում` սահմանված կարգով կատարել գույքային իրավունքների պետական գրանցման և հանձնման-ընդունման աշխատանքները:

5. (կետն ուժը կորցրել է 12.06.14 N 604-Ա)

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Տ. Սարգսյան

2013 թ. մարտի 25

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։