Անցնել բովանդակությանը

ՀՀ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ԵՎ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԱՄԱՏԵՂ ՀՐԱՄԱՆԸ ՀՀ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համատեղ հրամանընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

«Գրանցված է»

ՀՀ արդարադատության

նախարարության կողմից

8 հուլիսի 2014 թ.

Պետական գրանցման թիվ 11314268

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ

12 հունիսի 2014 թ.

N 11-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ

ՆԱԽԱՐԱՐ

18 հունիսի 2014 թ.

N 75-Ն

Հ Ա Մ Ա Տ Ե Ղ Հ Ր Ա Մ Ա Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԵՎ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՄԻՍԱՐԻԱՏԻՆ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՏՐԱՄԱԴՐՄԱՆ ՁԵՎԱՉԱՓԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի մայիսի 27-ի N 657-Ն որոշմամբ հաստատված կարգի 14-րդ կետի 1-ին ենթակետը և ՀՀ կառավարության 2013 թվականի սեպտեմբերի 19-ի թիվ 1024-Ն որոշման 2-րդ կետը`

Հրամայում ենք`

1. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայության «Նորք» տեղեկատվավերլուծական կենտրոն» փակ բաժնետիրական ընկերությունը հաշմանդամների հաշվառման տեղեկատվական համակարգից Հայաստանի Հանրապետության զինվորական կոմիսարիատին տրամադրում է նախազորակոչային և զորակոչային տարիքի վերջին փորձաքննության ժամանակ հաշմանդամ ճանաչված կամ չճանաչված անձի վերաբերյալ հետևյալ տեղեկությունները`

1) անունը, ազգանունը, հայրանունը, ծննդյան ամսաթիվը,

2) անձը հաստատող փաստաթղթի սերիան, համարը, հաշվառման վայրը,

3) սահմանված հաշմանդամության խումբը,

4) նախորդ վարույթում հաշմանդամության խումբը (եթե ունեցել է),

5) հաշմանդամություն չսահմանելու (դադարեցնելու) ամսաթիվը:

2. Սույն հրամանի 1-ին կետում նշված տեղեկությունները տրամադրվում են էլեկտրոնային եղանակով` MS Excel ծրագրով, հանրապետական զինվորական կոմիսարիատի ծառայողական փոստի հասցեով` մեկամսյա պարբերականությամբ կամ վեբ ինտերֆեյս տրամադրելու միջոցով:

ՀՀ պաշտպանության նախարար

Ս. Օհանյան ՀՀ աշխատանքի և սոցիալական

հարցերի նախարար

Ա. Ասատրյան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։