Անցնել բովանդակությանը

ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԷՆԵՐԳԵՏԻԿԱՅԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Օրենքընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 1.

«Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության 2001 թվականի մարտի 7-ի ՀՕ-148 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 4-րդ հոդվածում՝

1) «շուկայի կանոններ» հասկացության մեկնաբանությունում «էլեկտրաէներգետիկական համակարգում» բառերը փոխարինել «էներգետիկայի բնագավառում» բառերով, իսկ «համակարգի» բառը՝ «բնագավառի» բառով.

2) լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր պարբերություններով.

«վթարային կամ անհաղթահարելի ուժի հետևանքով առաջացած իրավիճակ՝ էլեկտրաէներգետիկական համակարգում առաջացած իրավիճակ, երբ պատվիրված պահուստային հզորություններով հնարավոր չէ իրականացնել տնտեսական կարգավարում.

տարանցիկ փոխադրում՝ Հայաստանի Հանրապետության մաքսային տարածքով էլեկտրական էներգիայի (հզորության) տարանցիկ փոխադրում Հայաստանի Հանրապետության մաքսային տարածք` մուտքի մաքսային մարմնից մինչև ելքի մաքսային մարմին.

հավասարակշռում՝ էլեկտրական էներգիայի (հզորության) ներկրման, արտահանման կամ տարանցիկ փոխադրման ընթացքում էլեկտրական էներգիայի (հզորության) պակասուրդի կամ ավելցուկի տնտեսական կարգավարում:»:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։