ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
22 հուլիսի 2014 թվականի N 682-Ա
ՌԱՖԱՅԵԼ ԱԹՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 121-րդ կետի 2-րդ ենթակետին համապատասխան՝
1. ՀԽՍՀ վաստակավոր նկարիչ Ռաֆայել Աթոյանի մահվան կապակցությամբ ստեղծել կառավարական հանձնաժողով՝ համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին՝ 20-օրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել համապատասխան առաջարկություն` հանձնաժողովի ներկայացրած հուղարկավորման ծախսերի մասին հաշվետվության հիման վրա:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Հ. Աբրահամյան
2014 թ. հուլիսի 22
Երևան
Հավելված
ՀՀ վարչապետի 2014 թ.
հուլիսի 22-ի N 682-Ա
որոշման
Կ Ա Զ Մ
ՌԱՖԱՅԵԼ ԱԹՈՅԱՆԻ ԹԱՂՄԱՆ ԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ
Հ. Պողոսյան - ՀՀ մշակույթի նախարար (հանձնաժողովի նախագահ)
Պ. Սաֆարյան - ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
Ա. Առաքելյան - ՀՀ տրանսպորտի և կապի նախարարի տեղակալ
Ս. Խաչատրյան - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
Ա. Սուքիասյան - Երևանի քաղաքապետի տեղակալ (համաձայնությամբ)
Ս. Հովհաննիսյան - ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության պետի տեղակալ
Ս. Բալասանյան - Գյումրու քաղաքապետ (համաձայնությամբ)
Հովնան եպիսկոպոս Հակոբյան - Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ (համաձայնությամբ)
Շ. Խաչատրյան - արվեստաբան (համաձայնությամբ)
Կ. Աղամյան - «Հայաստանի նկարիչների միություն» հասարակական կազմակերպության նախագահ (համաձայնությամբ)
Վ. Սուքիասյան - Երևանի քաղաքապետարանի բնակչության սպասարկման ծառայության պետ (համաձայնությամբ)
Ռ. Էլիբեկյան - գեղանկարիչ, ՀՀ ժողովրդական նկարիչ (համաձայնությամբ)
Ս. Աթոյան - Ռ. Աթոյանի դուստր (համաձայնությամբ)
Հայաստանի Հանրապետության
կառավարության աշխատակազմի
ղեկավար-նախարար Դ. Հարությունյան