Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ «ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշումընդունվել է 1 խմբագրությունԲացել ARLIS-ում
ամբողջ փաստաթուղթըգործող խմբագրությունԲացել ARLIS-ում

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 հուլիսի 2014 թվականի N 726-Ա

«ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ» ՄԻԱՎՈՐՎԱԾ ԱԶԳԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿՈՆՎԵՆՑԻԱՅՈՎ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ ՆՇԱՆԱԿԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Համաձայն «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 46-րդ հոդվածի 13-րդ կետի և «Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջների` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Կոռուպցիայի դեմ» ՄԱԿ-ի կոնվենցիայի 46-րդ հոդվածի 13-րդ կետով նախատեսված կենտրոնական մարմին նշանակել՝

1) Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազությանը՝ մինչդատական վարույթում գտնվող գործերով.

2) Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությանը՝ դատական վարույթի ընթացքում և օրինական ուժի մեջ մտած դատավճիռների կատարմանն առնչվող գործերով:

Հայաստանի Հանրապետության

վարչապետ Հ. Աբրահամյան

2014 թ. հուլիսի 24

Երևան

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։