Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 184-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 184-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«Հոդված 184. Ապօրինի գործողություններ պետական պարգևների նկատմամբ
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկները կրելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության և ԽՍՀՄ շքանշան, մեդալ, պատվավոր կոչման կրծքանշան կամ դրանց շերտաձողիկներ պատրաստելը դրա իրավունքը չունեցող անձի կողմից՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ կրելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից քսանապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ գնելը, վաճառելը, փոխանակելը կամ այլ կերպ իրացնելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երեսնապատիկից հիսնապատիկի չափով:
Հայաստանի Հանրապետության շքանշանների, մեդալների և պատվավոր կոչման կրծքանշանների հետ շփոթության աստիճանի արտաքին նմանություններ ունեցող նշաններ, հուշադրամներ և կրծքանշաններ պատրաստելը`
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկից յոթանասունապատիկի չափով:»: