Անցնել բովանդակությանը
Գլուխ 3 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱԿԱ ՀԻՄՆԱԴՐՈՒԹԱՅԻՆ ՓԱՍՏԱԹՂԹԵՐԸ ԵՎ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՏԵՍԱԿՆԵՐԸ

Հոդված 14. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերը և նախատեսվող գործունեության տեսակները

գործել է մինչև 2014-10-16Բացել ARLIS-ում

Հոդված 14. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության ենթակա հիմնադրութային փաստաթղթերը և նախատեսվող գործունեության տեսակները

1. Ռազմավարական գնահատման և փորձաքննության ենթակա են սոցիալ-տնտեսական, էներգետիկայի, քաղաքաշինության, տրանսպորտի, կապի, գյուղատնտեսության, ընդերքօգտագործման, արդյունաբերական ճյուղերի, առողջապահության, բնապահպանության, ռեկրեացիայի, սպասարկման, անտառտնտեսության, թափոնների օգտագործման, ջրային տնտեսության բնագավառներին վերաբերող հիմնադրութային փաստաթղթերը:

2. Գնահատման և փորձաքննության ենթակա են սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթերը:

3. Գնահատման և շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության (այսուհետ` փորձաքննություն) ենթակա նախատեսվող գործունեության տեսակները ըստ բնագավառների դասակարգվում են երեք կատեգորիայի` Ա, Բ, Գ` ըստ շրջակա միջավայրի վրա նվազող ազդեցության աստիճանի:

4. Ա կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում`

ա. ատոմակայաններ կամ ատոմային ռեակտորով աշխատող այլ կառույցներ,

բ. մշակված միջուկային վառելիքի պահեստավորման և հերմետիկացման կայանքներ,

գ. միջուկային վառելիքի հարստացման արտադրություն,

դ. ջերմային էլեկտրակայաններ,

ե. 800 մմ տրամագծով և 40 կմ ու ավելի երկարությամբ նավթի կամ գազի կամ քիմիական նյութերի խողովակաշարեր,

զ. 50 ՄՎտ և ավելի ջերմային հզորությամբ տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ,

է. 30 ՄՎտ և ավելի հզորությամբ հիդրոէլեկտրակայաններ.

2) ընդերքօգտագործման բնագավառում`

ա. երկրաբանական ուսումնասիրություններ` 1500 գծամետրից ավելի ստորերկրյա լեռնային փորվածքներով կամ 1500 գծամետր խորությունը գերազանցող հորատանցքի հորատման դեպքում,

բ. մետաղական, այդ թվում՝ ռադիոակտիվ օգտակար հանածոյի արդյունահանում և (կամ) հանքաքարի, հանքանյութի վերամշակում, ներառյալ՝ պոչամբարներ կամ պոչատարեր,

գ. նավթի ու գազի արդյունահանում և (կամ) հանքանյութի վերամշակում,

դ. նավթի կամ գազի կամ արտադրության թափոնների կամ թունավոր կամ ռադիոակտիվ նյութերի պահման համար ստորերկրյա կառույցների ստեղծում,

ե. ստորերկրյա տրանսպորտային ուղիների կամ կառույցների ստեղծում,

զ. օգտակար հանածոների հանքավայրի տարածքների վերականգնում (ռեկուլտիվացիա).

3) քիմիական արդյունաբերության բնագավառում`

ա. կաուչուկների, ռետինատեխնիկական իրերի և այլ օրգանական նյութերի արտադրություն և վերամշակում,

բ. նավթավերամշակման արտադրություն,

գ. մազութի արտադրություն,

դ. պայթուցիկների արտադրություն,

ե. անօրգանական թթուների կամ ալկալիների և այլ նյութերի արտադրություն,

զ. թունաքիմիկատների կամ քիմիական պարարտանյութերի արտադրություն,

է. փայտանյութի և թղթի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի ծավալով.

4) մետաղների արտադրության և վերամշակման բնագավառում`

ա. մետաղական հանքանյութերի (ներառյալ` սուլֆիդային հանքանյութերի) թրծում և ագլոմերացիա,

բ. հանքանյութից կամ խտանյութից կամ երկրորդային հումքային նյութերից գունավոր, ազնիվ, հազվագյուտ, սև մետաղների կամ դրանց համաձուլվածքների արտադրություն,

գ. գունավոր մետաղների մշակում, ներառյալ` լեգիրացումը, արտադրատեսակների ռեկուպերացիան (զտում, ձուլածագործական արտադրություն և այլն).

5) թափոնների օգտագործման բնագավառում`

ա. վտանգավոր թափոնների հավաքում, պահում, օգտագործում, մշակում, վերամշակում, հեռացում, վնասազերծում, տեղադրում, թաղում.

6) սանիտարատեխնիկական կառուցվածքների բնագավառում`

ա. գերեզմանոցներ կամ դիակիզարաններ կամ դիահերձարաններ, պաթոլոգիաանատոմիկներ կամ դիարաններ,

բ. կենդանիների դիակիզում կամ թաղում կամ սպանդանոցներ` օրական 500 գլուխ և ավելի.

7) ենթակառույցների բնագավառում`

ա. օդանավակայաններ՝ 2100 մ թռիչքուղու երկարությամբ և ավելի,

բ. էլեկտրահաղորդման գծեր` 15 կմ և ավել երկարությամբ, 220 կՎ լարման.

8) ջրային տնտեսության բնագավառում`

ա. ջրամբարներ, արհեստական լճեր, ջրավազաններ` 1 մլն խմ և ավելի,

բ. կոյուղաջրերի մաքրման կայաններ` 50.000 և ավել բնակչի համարժեք հզորությամբ.

9) քաղաքաշինության բնագավառում`

ա. հակասողանքային կամ հակասահքային կամ հակասելավային միջոցառումներ` 10 հա և ավելի տարածքների համար.

10) անտառային տնտեսության ոլորտում`

ա. անտառահատում:

5. Բ կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում`

ա. տաք ջրի կամ գոլորշու արտադրության կայանքներ` 30 ՄՎտ-ից մինչև 50 ՄՎտ ջերմային հզորությամբ,

բ. հիդրոէլեկտրակայաններ` 10 ՄՎտ-ից մինչև 30 ՄՎտ հզորությամբ.

2) քիմիական արդյունաբերության բնագավառում`

ա. կենցաղային քիմիայի (լվացող, մաքրող կամ այլ նյութերի) արտադրություն` ամսական 50 տոննա և ավելի,

բ. գազային կամ նավթային կամ նավթաքիմիական կամ քիմիական նյութերի ստորգետնյա 50 հազ. և ավելի տոննա տարողության պահեստներ.

3) մետաղների արտադրության և վերամշակման բնագավառում՝

ա. վերամշակված թուջի կամ պողպատի արտադրություն (առաջնային կամ երկրորդային ձուլում), ներառյալ` անընդհատ հոսքով ձուլումը, որը գերազանցում է ժամում 2.5 տոննա հզորությունը,

բ. մետաղների կամ պլաստիկ նյութերի մշակում կամ մակերեսապատում` էլեկտրոլիտիկ կամ քիմիական պրոցեսների օգտագործմամբ` ավազանը 30 խմ և ավելի ծավալով.

4) ընդերքօգտագործման բնագավառում՝

ա. ոչ մետաղական օգտակար հանածոների արդյունահանում և (կամ) հանքանյութի վերամշակում,

բ. հանքային կամ ստորերկրյա ջրերի հանքավայրերի շահագործում.

5) ենթակառույցների բնագավառում`

ա. թունելների կամ կամուրջների կամ մետրոպոլիտենի կամ երկաթուղիների կառուցում` 1 կմ և ավելի,

բ. 300 մմ և ավելի տրամագծով, 20 կմ և ավելի երկարությամբ գազի կամ նավթի կամ քիմիկատների խողովակաշարեր,

գ. էլեկտրահաղորդման գծեր` 110 կՎ և ավելի լարման,

դ. 10 կմ և ավելի միջպետական կամ հանրապետական նշանակության ավտոմոբիլային ճանապարհներ.

6) ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում`

ա. կեղտաջրերի ընդունման կետեր կամ մաքրման կայաններ` 5000-ից մինչև 50.000 բնակչություն ունեցող տարածքների համար.

7) թափոնների օգտագործման բնագավառում`

ա. 20 հազ. և ավելի բնակչություն ունեցող համայնքներում աղբավայրերի կազմակերպում և (կամ) կենցաղային թափոնների վերամշակում.

8) շինանյութի արդյունաբերության բնագավառում`

ա. ապակու, ապակաթելի, ապակյա իրերի արտադրություն` օրական 20 տոննա և ավելի,

բ. ցեմենտի, կրի, գաջի արտադրություն` օրական 100 տոննա և ավելի,

գ. հանքային նյութերի հալեցում` 20 տոննա և ավելի, ներառյալ` հանքային մանրաթելի արտադրությունը,

դ. թրծման միջոցով կերամիկական արտադրատեսակների, այդ թվում` տանիքի կղմինդրի, աղյուսի, հրակայուն աղյուսի, կերամիկական սալիկի, քարե կերամիկայի կամ ճենապակե իրերի արտադրություն` օրական 75 տոննա և ավելի.

9) թեթև արդյունաբերության բնագավառում`

ա. բնական կաշվի արտադրություն կամ վերամշակում` օրական 10 տոննա և ավելի:

6. Գ կատեգորիան ներառում է՝

1) էներգետիկայի բնագավառում գործունեության հետևյալ տեսակները կամ արտադրական միավորները կամ դրանց բոլոր կառույցները կամ ենթակառույցները`

ա. կենսագազի կամ կենսագազով էներգիայի արտադրություն 1 ՄՎտ և ավելի հզորությամբ,

բ. հիդրոէլեկտրակայաններ` 1-ից մինչև 10 ՄՎտ հզորության,

գ. հողմաէլեկտրակայաններ,

դ. երկրաջերմային ջրերի արդյունահանում կամ էներգիայի արտադրություն.

2) ընդերքօգտագործման բնագավառում`

ա. երկրաբանական ուսումնասիրություններ.

3) գյուղատնտեսության բնագավառում`

ա. թռչնաբուծական` 40000 առանձնյակ և ավելի,

բ. խոզաբուծական` բտվող, 30 կգ և ավելի քաշ ունեցող 2000 գլուխ և ավելի,

գ. կաթի վերամշակման, կաթնամթերքի արտադրության գործարաններ` օրական 200 տոննա և ավելի արտադրական հզորությամբ.

4) անտառային տնտեսության ոլորտում`

ա. անտառվերականգնում, անտառապատում.

5) սննդի արդյունաբերության բնագավառում`

ա. մսի կամ մսամթերքի արտադրություն (պատրաստի արտադրանք)` օրական 50 տոննա և ավելի.

6) ռեկրեացիայի և զբոսաշրջության բնագավառներում`

ա. հիմնադրութային փաստաթղթով չնախատեսված զբոսայգիներ կամ պուրակներ կամ անտառապուրակներ, հանգստի գոտիներ,

բ. ճոպանուղիներ.

7) փայտի և թղթի արդյունաբերության բնագավառում`

ա. ստվարաթղթի, թղթի, փայտանյութի արտադրություն` օրական 20 տոննայից բարձր արտադրողականությամբ.

8) ջրային տնտեսության կամ հողերի մելիորացիայի բնագավառում`

ա. աղակալված հողերի աղազերծում քիմիական լուծույթներով` 100 հա և ավելի,

բ. չորացնող կամ կոլեկտորադրենաժային համակարգեր` 5 կմ և ավելի երկարությամբ.

9) ենթակառուցվածքների բնագավառում՝

ա. բենզալցակայաններ, գազալցակայաններ և ավտոլիցքավորման այլ կայաններ:

7. Փորձաքննության ենթակա չեն պետական անվտանգության ապահովման և արտակարգ իրավիճակների հետևանքների վերացման համար անհետաձգելի միջոցառումները:

8. Փորձաքննության ենթակա են նաև սույն հոդվածի 3-րդ մասում չթվարկված բոլոր նախատեսվող գործունեությունները, որոնք իրականացվելու են բնության հատուկ պահպանվող և անտառային տարածքներում, պատմամշակութային հուշարձանների սահմաններում, ընդհանուր օգտագործման կանաչ տարածքներում: Այս դեպքում փորձաքննությունն իրականացվում է Բ կատեգորիայի ընթացակարգով:

9. Սույն հոդվածի 3-րդ մասով սահմանված նախատեսվող գործունեության տեսակների նախագծային փաստաթղթերը փորձաքննության են ենթարկվում այլ ընթացակարգով՝ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով, եթե նախատեսվող գործունեության իրականացման համար պահանջվող սարքավորումները համապատասխանում են որակի միջազգային ստանդարտներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։