Գլուխ 10 · ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ ԱԶԴԵՑՈՒԹՅԱՆ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՈՒՄԸ ԵՎ ՎՃԱՐՆԵՐԸ
Հոդված 30. Փորձաքննության գործընթացի ֆինանսավորումը
Հոդված 30. Փորձաքննության գործընթացի ֆինանսավորումը
1. Փորձաքննության գործընթացի իրականացման համար վճարվում է պետական տուրք:
2. Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական կենտրոնի պահպանման, փորձագետի, տեղական ինքնակառավարման մարմինների՝ հանրության իրազեկման և լսումների կատարման ծախսերը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում և կարգով կարող են ֆինանսավորվել Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցների հաշվին: