Անցնել բովանդակությանը
ՀՀ ՕՐԵՆՔԸ «ԸՆԴԵՐՔԻ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.1-ին հոդվածով.

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11. Օրենսգիրքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 48.1-ին հոդվածով.

«Հոդված 48.1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը

1. Օգտակար հանածոյի արդյունահանման իրավունք հայցելու նպատակով իրավաբանական անձը լիազոր մարմին է ներկայացնում շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման հայտը: Լիազոր մարմինը հայտը ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, այն ներկայացնում է շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմին: Հայտը ստանալուց հետո` մինչև 30-օրյա ժամկետում, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմինը տրամադրում է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման տեխնիկական առաջադրանք:

2. Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը կազմելու համար համապատասխան տեխնիկական առաջադրանք մինչև 30-օրյա ժամկետում չտրամադրվելու դեպքում շրջակա միջավայրի պահպանության ոլորտի բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնի իրավասու անձն օրենքով սահմանված կարգով կրում է պատասխանատվություն, իսկ դիմումատուն շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվությունը կազմում է իր հայեցողությամբ:

3. Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատականը կազմելու համար համապատասխան տեխնիկական առաջադրանքը շրջակա միջավայրի պահպանության ոլորտում բնապահպանության բնագավառի պետական կառավարման լիազոր մարմնից ստանալուց հետո՝ 5-օրյա ժամկետում, լիազոր մարմինն այդ մասին ծանուցում է իրավաբանական անձին:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։